Ամերիկյան իշխանությունները Բոսնիային են հանձնել 39-ամյա Ռասիմա Խանդանովիչին, ով կասկածվում է 1993 թ. վեց խորվաթի սպանության մեջ, որը տեղի է ունեցել բոսնիական պատերազմի ժամանակ` 1992-1995 թթ.: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել 1993 թ. ապրիլին: Բոսնիայի տրիբունալի տվյալների համաձայն՝ Խանդանովիչը կռվել է բոսնիացի մուսուլմանների ջոկատի մեջ, որը կոչվել է «Զուլֆիկար»:
Սարաևո ժամանելուց հետո Խանդանովիչին ձերբակալել են և կալանավորել:











































