Saturday, 13 06 2026
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

Տրանսսեքսուալիզմի 90 տոկոս դեպքերում գործ ունենք հոգեկան հիվանդության հետ. հոգեբան (լուսանկարներ)

Եվրոպական ազատական գաղափարների ազդեցությամբ մեզանում էլ է շատանում միասեռականների թիվը: Խորհրդային տարիներին շատ խիստ էր վերաբերմունքը նրանց հանդեպ, տոլերանտությունը շատացել է, ինչի արդյունքում նրանց թիվն է ավելացել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը` անդրադառնալով մեզանում ավելի շատ հանդիպող միասեռականների ու լեսբուհիների գոյության փաստին:

Այն, որ ավանդական սեռական կողմնորոշումից շեղվող մարդիկ բոլոր ժամանակներում էլ եղել են, հոգեբանը համաձայնեց, բայց նշեց, որ օրինակ` խորհրդային շրջանում նրանք վախեցել են իրենց դրսևորել: «Եթե վերցնենք միջին, թույլ և սուր արտահայտված վիճակները, կարելի է ասել, որ միջին ու թույլ վիճակում գտնվողները զսպում էին իրենց` վախենալով կոնֆլիկտներից, օրինակ, հենց իրենց բակում, շրջապատում, քաշվելով հարազատ-բարեկամներից, անգամ ոստիկանները կարող էին նրանց բռնել»,- ասաց հոգեբանը` ընդգծելով, որ դրանում` որպես հոգեբան, բացասական երևույթ է նկատում, ինչը կապ չունի ազատության հետ:

 Հոգեբանի խոսքով, տրանսսեքսուալիզմի դեպքում այդ դրսևորումները 90 տոկոս դեպքերում վկայում են հոգեկան հիվանդության առկայության մասին: «Մենք գործ ունենք հոգեկան հիվանդների` տրանսսեքսուալների հետ, որոնք իրենց կին կամ տղամարդ են զգում, և դա ապացուցված է: Ստացվում է զառանցանք»,- հավելեց Ս. Խուդոյանը:

 Մեր այն դիտարկմանը, թե ավանդական սեռական կողմնորոշում չունեցող մարդիկ չե՞ն ընդունում իրենց` հոգեկան հիվանդ լինելու փաստը, վերջինս պատասխանեց, թե «չեն ընդունում, դրա համար էլ հիվանդություն չէ»: «Եթե որևէ մեկը հոգեբուժարանում հայտարարի, որ ինքը Նապոլեոնն է, և մի 10 մարդ ընդունի այդ փաստը, նա էլ գիժ չի համարվի: Երբ կինն ասում է` ես տղամարդ եմ կամ հակառակը, հասարակությունն էլ դա ընդունում է, տվյալ դեպքում արդեն դա որպես հիվանդություն չի դիտվում, քանի որ հոգեբանական օրենք է»,- ընդգծեց զրուցակիցս` հավելելով, որ շիզոֆրենիա հիվանդությունը այդպիսի դեպքերում չի դրսևորվում, հանդես չի գալիս:

Նրա խոսքով, շատ աղանդավորական շարժումների առաջնորդներ շիզոֆրենիկներ են, սակայն կարողանալով հավատացնել մարդկանց, որ օրինակ` իրենք Փրկիչն են, այլևս դադարում են ընկալվել որպես շիզոֆրենիկներ, իսկ ովքեր չեն կարողանում` հայտնվում են հոգեբուժարաններում:

Այն հարցին` հայ հասարակության համար միասեռականներն արդյոք վտանգ ներկայացնում  են, հոգեբանը միանշանակ պատասխանեց, որ նորմալ ընտանիքներ չեն կազմվում, նորմալ երեխաներ չեն ունենում: «Տեղից էլ մի բուռ ազգ ենք, վտանգ չէ, ի՞նչ է: Ամերիկացիների, չինացիների համար գուցե վտանգավոր չէ, քանի որ միլիոններ են, բայց մեզ համար այդ երևույթը վտանգ է ներկայացնում»,- նկատեց վերջինս` հավելելով, թե մեզ համար վտանգ է անգամ 2 մարդու գնալը հանրապետությունից, եթե մի քանիսն էլ անգամ լինեն «գեյեր» ու «լեսբուհիներ»՝ էլի վտանգավոր է: 

 

 

 

 

Լուսանկարները՝ mamul.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում