Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

100 տոկոս քաղաքացիական

Խորհրդարանական ընտրությանը 100 տոկոս համամասնական ընտրացուցակի անցնելու հարցը Հայաստանի, այսպես ասած, ընդդիմադիր քաղաքական օրակարգում է բավական երկար ժամանակ: 100 տոկոս համամասնականությունը դիտվում է որպես խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ բնույթի երաշխիքային գրավականներից մեկը: Արդյո՞ք դա այդպես է իրականում: Արդյո՞ք պատկերը կարող է էապես փոխվել մեծամասնական ընտրակարգի վերացումից հետո: Հիմնական փաստարկը կարծես թե այն է, որ երբ չկան մեծամասնական ընտրատարածքներ, օլիգարխները կամ թաղային հեղինակությունները, որոնք այդ ընտրատարածքների «աբոնեմենտային» տերերն են, իշխանության համար կեղծիքներ անելու գործին չեն նվիրվի ինքնամոռաց խանդավառությամբ:

Այսինքն, համարվում է, որ եթե օլիգարխիան չունի այդ անձնական մոտիվացիան, նա չի նվիրվի կոլեկտիվ մոտիվացիայի գործին: Կարծես թե որևէ այլ փաստարկ, թե ինչով կարող է 100 տոկոս համամասնականն, ասենք, ավելի երաշխիքային լինել, քան 70-80 տոկոս համամասնականը, չի ներկայացվում հանրությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական ուժերն իրականում այդ մասին խոսում են այլ ասելիք չունենալու պատճառով: Դա, իհարկե, կարևոր խնդիր է, և, իհարկե, ամենևին պետք չէ դեմ լինել 100 տոկոս համամասնականին, բայց խնդիրն այն է, որ միամտություն կլինի դրա արժեքը գերագնահատելն ու հանրությանը ներշնեչլը, որ այդ հանգամանքը կարող է էապես փոխել պատկերը խորհրդարանական ընտրությունների ընթացքում:

Իրականում ազատ, արդար և օրինական ընտրության համար անհրաժեշտ են բոլորովին այլ փոփոխություններ: Օրինակ, այդ տեսանկյունից շատ ավելի կարևոր է ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն ու շուրջօրյա նկարահանումն ապահովելը: Այդ հանգամանքը շատ ավելի կարևոր է ազատ և արդար ընտրություն ապահովելու համար, քան 100 կամ 90 տոկոս համամասնականությունը:

Խնդիրն այն է, որ իշխանական համակարգը գործում է կոլեկտիվ շահով և առանձին սեգմենտներն իրենց անձնական շահը պաշտպանված են տեսնում այդ կոլեկտիվ պաշտպանվածության մեջ: Հետևաբար, եթե մեծամասնականը վերանում է, ապա օլիգարխների մոտ, մեղմ ասած, չի վերանում կոլեկտիվ շահով անձնական շահի մասին մտածելու մոտիվացիան: Այն գուցե առավել ևս մեծանում է, քանի որ առավել կախված է դառնում կոլեկտիվից: Այսինքն, ակնհայտ է, որ այստեղ մեկնաբանությունների խնդիր է, մոտեցումների, պատկերացումների խնդիր է, և իրավիճակն այդ իսկ պատճառով դառնում է հարաբերական: Դա չի նշանակում, որ պետք չէ պահանջել 100 տոկոս համամասնականություն: Ի վերջո, այդ համամասնականությունը կարող է նպաստել ընտրությունների քաղաքականացմանը, այսինքն քաղաքական բաղադրիչի ավելացմանը: Մեծամասնական ընտրատարածքներն այսօր բացառապես ապաքաղաքական հատվածներ են, որտեղ ընտրվում են ապաքաղաքական դեմքեր, ընդ որում՝ ապաքաղաքական պայքարի արդյունքում: Այլ կերպ ասած, մեծամասնական ընտրատարածքներն այսօր քաղաքականության կրիմինալիզացիայի և կոմերցիալիզացիայի ֆորպոստեր են, որոնք, իհարկե, պետք է վերացվեն: Դրանով, անշուշտ, քաղաքականության կրիմինալիզացիան և կոմերցիալիզացիան չի վերացվի, սակայն դա կլինի վերացման ուղղությամբ առաջին և կարևոր քայերից մեկը: Պարզապես պետք չէ պատրանքներ ունենալ, որ 100 տոկոս համամասնականությունն անելու է ավելին և, այսպես ասած, օգնելու է իրավիճակն ավելի վերահսկել: Այստեղ շատ կարևոր է, թե ինչ քաղաքական ուժ, ճակատ է կանգնելու իշխանական ճակատի դիմաց: Իսկ դա 100 տոկոս համամասնականի հետ կապ չունի: Դա, թերևս, կապ ունի արդեն 100 տոկոս քաղաքացիականի հետ:

Այսինքն, այսօր ակնհայտ է, որ քաղաքական բոլոր ճակատները Հայաստանում գրեթե լիովին վարկաբեկված են, նույնիսկ՝ ավանսով վարկաբեկված, այսինքն՝ ոչ միայն գործողներն են վարկաբեկված, այլ նաև այն բոլոր ուժերը, որոնք կծնվեն ինքնին այս համակարգից: Հետևաբար, ելքը քաղաքացիական համակարգի ձևավորումն է, որին ծառայելով միայն կարող է մաքրվել նաև քաղաքական համակարգը: Այսինքն, հաջողության բանաձևը կարող է լինել 100 տոկոս քաղաքացիականության հասնելը, որով հնարավոր կլինի ապահովել առավելագույն մոբիլիզացիա և ճնշում բանեցնել իշխանության որոշումների և վարքագծի վրա:

Իսկ ինչ է նշանակում 100 տոկոս քաղաքացիականություն: Դա այն է, երբ բոլոր քաղաքական ուժերին կմիավորի քաղաքացիությունը՝ որպես արժեք, քաղաքացիական արժեքները՝ որպես ուղենիշ: Դա հնարավորություն կտա սահուն և առարկայական ձևով մի կողմ դնել տարակարծությունները քաղաքական, գաղափարական և նաև անձնական մակարդակներում, մոռանալ հին ու նոր հաշիվները, մոռանալ լիդերության հետ կապված հաշիվները, քանի որ լիդերը կլինի քաղաքացին՝ քաղաքացիական հանրությունը, իսկ քաղաքական ուժերն ընդամենը կլինեն դրան սպասարկողը: Ներկայումս սա գուցե թվա ուտոպիստական, անիրականանալի մոտեցում, բայց, մյուս կողմից, այլ մոտեցումները Հայաստանում կարծես թե ցույց են տվել իրենց անկենսունակությունը: Քաղաքացիական առաջնորդությունը մնացել է թերևս միակ տարբերակը, որ առնվազն դեռ չի փորձարկվել: Բայց, դրան պատրաստ չէ ոչ միայն իշխանությունը, այլ, ըստ ամենայնի, նաև քաղաքական մնացյալ դաշտի հիմնական մասը, որը սովոր է առաջնորդելուն, իսկ առաջնորդվելու մեջ միմիայն վտանգ է տեսնում, անգամ այն սեգմենտի կողմից առաջնորդվելու, ում անունից սովորաբար ինքն է առաջնորդում՝ քաղաքացիների:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում