Իրանը կարգելափակի նավթի լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով, եթե Արևմուտքի երկրները պատժամիջոցներ կիրառեն իրանական նավթի արտահանման դեմ: Այս մասին երեքշաբթի օրը, IRNA-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի փոխնախագահ Ռեզա Ռախիմին:
Ըստ Ռախիմիի` իր երկիրը տրամադրված է միայն բարեկամական հարաբերությունների հաստատմանը ուրիշ երկրների հետ, սակայն Արևմուտքը շարունակում են ճնշումներ գործադրել Իրանի վրա: Փոխնախագահը նշել է, որ եթե արևմտյան երկրները չդադարեցնեն իրենց արտաքին քաղաքականությունն ընդդեմ Իրանի, ապա իրենք ստիպված կլինեն կոշտ պատասխան տալ:
Ինչպես նշում է France-Presse գործակալությունը, Հորմուզի նեղուցով անցնում է մոտ 3000 նավթի լցանավ: Նեղուցը համարվում է Պարսից ծոցի ամենանեղ մասը, որի լայնությունն ընդամենը վեց կիլոմետր է: Եթե այն փակվի, համաշխարհային շուկաներին սպասվում է նավթի դեֆիցիտ, իսկ նավթարդյունաբերության ոլորտում՝ գների բարձրացում:










































