Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարել է, որ 2012 թվականը բավական ծանր է լինելու Վրաստանի համար.
«Մենք մեզ հանգստացնելու իրավունք և հնարավորություն չունենք։ Հաջորդ տարի ընտրություններ են տեղի ունենալու մեզ հետ լրջորեն համագործակցող մոտ 35 երկրներում, այդ թվում՝ նաև Վրաստանում (խորհրդարանական)։ Դիվանագիտական պլանում դա մշտապես բավական բարդ ժամանակաշրջան է։ Հուսով եմ, որ 2012 թվականը Վրաստանի համար նույնպես հաջողակ կլինի, ինչպիսին որ անցնող տարին է»։
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն հայտարարել էր, որ 2011 թվականին Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 22 երկրների հետ, որոնցից վերջինն Արևելյան Թիմորն է։
Կապանաձեն հավելել էր, որ համայն աշխարհում դիվանագիտական հարաբերություններ դեռևս հաստատված չեն մոտ 20 երկրների հետ։









































