2012 թ. հունվար ամսի կենսաթոշակները Երևան քաղաքում և հանրապետության մարզերում կվճարվեն 2012թ. հունվարի 4-ին և 5-ին «Հայփոստ» ՓԲԸ բոլոր բաժանմունքներում:
«Հայփոստ» ՓԲԸ-ից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բոլոր նրանք, ովքեր չեն հասցնի ստանալ իրենց կենսաթոշակները հունվարի 4-ին և 5-ին, կարող են ստանալ դրանք հունվարի 9-ից:








































