Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3.25 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 386.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 387.5 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը աճել է 0.92-ով և կազմել 384.5 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 387-390 դրամով և գնել՝ 381-386.5 դրամով:









































