2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Այցի ընթացքում Ջոն Հեֆֆերնը հանդիպել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, Վանաձոր քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ: Այդ մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է ՀՔԱՎ գրասենյակը:







































