Նալչիկի «Սպարտակ»-ը հետաքրքրվում է Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի ծառայություններով: Ըստ ակումբին մոտ գտնվող աղբյուրի` ֆուտբոլիստն ու ակումբի ղեկավարներն արդեն հանդիպել և քննարկել են հնարավոր տեղափոխության հարցը: Մկոյանը հերքում է իր` ռուսական ակումբ տեղափոխվելու մասին լուրերը և նշում, որ իր տրանսֆերի հետ կապված նորություններ առայժմ չկան:
Մկոյանին իրենց կազմում ցանկանում են տեսնել մի շարք արտասահմանյան ակումբներ: Ավելի վաղ հայտնվել էր տեղեկատվություն, որ ֆուտբոլիստի` իր կազմ տեղափոխության կապակցությամբ բանակցություններ է վարում Սլովակիայի առաջնությունում հանդես եկող «Սլովան»-ը:







































