Грузия Online-ի փոխանցմամբ՝ 2012 թվականը Վրաստանում հայտարարվել է գործազրկության դեմ պայքարի տարի։ Այս մասին այսօր հայտարարել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն, որն ամփոփել է անցնող տարին.
«Նախագահական վարչակազմը 2012 թվականը հայտարարել է գործազրկության դեմ պայքարի տարի։ 2011 թվականը շատ բաներով յուրահատուկ էր Վրաստանի համար. Վրաստանի տնտեսական աճը կազմել է 6.5 տոկոս, 2011 թվականին Վրաստան է այցելել 2,756,669 մարդ։ Հաջորդ տարի Վրաստանը շարունակելու է բարեփոխումների գործընթացը։
Ներկայումս մեր հազարավոր քաղաքացիներին անհանգստացնում է գործազրկությունը, շատ մարդիկ դեռ ապրում են աղքատության մեջ։ Հենց դրա համար էլ 2012 թվականը հանդիսանալու է այդ մարտահրավերներին ուղղված պատասխան»։









































