Sunday, 14 06 2026
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է

Առաջնային խնդիրներն են՝ արտագաղթը, ժողովրդավարությունը և երկրի մրցունակության ապահովումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ-ական պատգամավոր Արա Նռանյանը:

– ՀՀ կառավարությունը որքանո՞վ կարողացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո օգտագործել հնարավորությունները:

– Մեր կառավարությունը հանդիսանում է արդեն իսկ ձախողված համաշխարհային նեոլիբերալ գաղափարախոսության կրողը: Ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, ըստ էության, նաև նեոլիբերալ գաղափարների և համակարգի ճգնաժամ է: Եվ ճգնաժամի ընձեռած հնարավորություններից օգտվելը պայմանավորված է նրանով, թե որքանով կարող են ներկայիս համաշխարհային ֆինանսական և տնտեսական կառույցների կառավարիչները փոխել իրենց հայացքները, կատարել համապատասխան բարեփոխումներ` ցավոտ, բայց անհրաժեշտ: Եվ քանի որ չափից շատ գործ պետք է կատարվեր, չափից շատ մարդիկ կարող էին տուժել, չափից շատ մեծ փողերից կարող էին զրկվել ներկայիս համակարգի «տերերը», անհրաժեշտ բարեփոխումների փոխարեն նախապատվությունը տրվեց ներկայիս համակարգը փրկելու ծրագրին: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ համակարգը ձևափոխվելու է և այն փրկելու ջանքերը դատապարտված են: Մինչև վերջին ժամանակները կառավարությունը փորձում էր գնալ մեյնսթրիմով` հիմնական հոսանքին համաձայն: Այս ճանապարհը տանում է փակուղի: Անցումային փուլերից հետո ապագայի տերերը դառնում են այն ազգերն ու պետությունները, որոնք կարողանում են կանխատեսել համաշխարհային պատմության միտումները և լինել ավելի առաջադեմ, պրոգրեսիվ ու համարձակ: Վերջին շրջանում, գոնե տարբեր հայտարարությունների մակարդակով, կարծես թե փորձ է արվում գտնել նոր լուծումներ: Սակայն ունեմ համոզում, որ հին համակարգի ներկայացուցիչները չեն կարող ապահովել հասարակական հարաբերությունների հեղափոխություն: Նոր լուծումների համար հարկավոր է նոր շունչ, նոր մտածելակերպ: Եվ, ի վերջո, նոր մարդիկ:

– Մեր երկրի առաջին 3 գլխավոր խնդիրները որո՞նք եք համարում:

– Արտագաղթի կասեցում, իրական ժողովրդավարության հաստատում, երկրի մրցունակության ապահովում: Արտագաղթը ամենահրատապ ու մտահոգիչ խնդիրն է: Սա մեծ հարված է մեր երկրի ազգային անվտանգությանը: Բնակչության թվաքանակի փոքրացումն ունենալու է բազմաթիվ ծանր հետևանքներ` սկսած պաշտպանականից մինչև սոցիալ-տնտեսական վիճակի հետագա վատթարացում: Իսկ արտագաղթի կասեցման համար նախևառաջ հարկավոր է հրաժարվել վերջին տարիներին կառավարության կողմից վարվող ցածր եկամտի քաղաքականությունից, որը հանգեցրեց բնակչության աղքատացմանն ու արտագաղթի: Արտագաղթի կասեցումը օրվա հրամայական է, որը պետք է արագ լուծում ստանա:

Երկրորդ և երրորդ խնդիրներն են Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատումը և երկրի մրցունակության մակարդակի բարձրացումը: Ժողովրդավարությունը, խաղաղ ճանապարհով իշխանափոխության մեխանիզմի ձևավորումը կապահովի մեր քաղաքական մակարդակի մրցունակության և որոշումների կայացման արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի նվազեցումը և երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը, առանց որի հնարավոր չէ համազգային խնդիրների լուծումը: Ժողովրդավարական համակարգը նվազեցնում է երկրի խոցելիությունը և կախվածությունը տարբեր գործոններից, ձևավորում է ինքնամաքրման համակարգ և, ինչը շատ կարևոր է, թույլ է տալիս Հայաստանին տեղ զբաղեցնել զարգացած հասարակական հարաբերություններ ունեցող երկրների շարքում:

Ինչ վերաբերում է երկրի մրցունակության բարձրացմանը, ապա ունեմ հստակ համոզում, որ տնտեսական հզորությունը և երկրի մրցունակությունը երկրի հզորացման և անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչն են: Ուզում եմ հիշեցնել, որ «սառը» պատերազմի տարիներին երկու գերհսկաները այդպես էլ իրական պատերազմի մեջ չմտան: Սակայն ԽՍՀՄ-ը պարտվեց ԱՄՆ-ին՝ պարտվելով համաշխարհային մրցակցության պայքարում: Նույնը այսօր տեղի է ունենում մեր տարածաշրջանում: Ադրբեջանը երբեք չի համարձակվի պատերազմել հայերի հետ, քանի որ այդ պատերազմում դատապարտված է ջախջախիչ պարտության: Եվ հիմա մեր արևելյան և արևմտյան հարևանները հստակ նպատակ են դրել` հյուծել մեր պետությունը: Հետևաբար տնտեսական հզորացումը և Հայաստանի մրցունակության ապահովումն անմիջապես փոխելու են ուժերի փոխհարաբերությունները տարածաշրջանում` շատ կարճ ժամանակաշրջանում հնարավոր դարձնելով լուծել մեր ազգի առջև կանգնած բոլոր խնդիրները:

– Որքանո՞վ եք հիմնավոր համարում հերթական ռազմավարության մշակումը և արդյոք արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման այս ռազմավարությունը նախընտրական ենթատեքստ չունի՞:

– Դեռ 2005 թվականին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացրել էր Արտահանման խրախուսման ազգային ռազմավարական ծրագրի հայեցակարգը: Մենք դեռ վեց տարի առաջ ասում էինք, որ տնտեսական աճի աղբյուրները մեր երկրում սպառվում են, և հարկավոր են նոր լուծումներ, անհրաժեշտ է նոր ռազմավարություն: Այն ժամանակ, ցավոք, շատերի մոտ խնդրի հրատապությունը չընկալվեց: Շատերին թվում էր, որ այդ բարենպաստ տնտեսական միջավայրը և տնտեսական աճը լինելու են հավերժ: Որոշում կայացնողները գերադասեցին շարունակել նույն քաղաքականությունը, այնինչ հարկավոր էր տնտեսության վերականգնման փուլից անցնել տնտեսության իրական հատվածի զարգացմանը և արտահանման խրախուսման քաղաքականությանը: Կորցրեցինք տարիներ: Կա մտահոգություն, որ այսօր կառավարության այս ծրագիրը կարող է պարզապես կրել նախընտրական բնույթ: Ես շատ կուզեի, որ գոնե այս հարցում դրսևորվեր հետևողականություն ու վճռականություն, և ծրագիրը չմնար թղթի վրա: Եվ ամենակարևորը` արտահանման խրախուսումը չպետք է դիտվի որպես տնտեսական խնդիր: Սա քաղաքական խնդիր է: Արտահանման խրախուսումը պետք է լինի մեր քաղաքականության առանցքը, այն կարող է և պետք լինի մեր զարգացման գերակայող ռազմավարությունը: Կլինի՞ արդյոք այն այդպիսին, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը:

– Ի՞նչ արդյունքներ կամ հետևանքներ այն կունենա, ազդեցությունն ի՞նչ ժամանակահատվածում կզգացվի և արդյոք կնպաստի՞ աղքատության կրճատմանը:

– Որևէ երկրում նպաստների համակարգով աղքատություն չի հաղթահարվում: Աղքատության իրական կրճատումը, աղքատության հաղթահարումը և քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը կարող է ապահովվել միայն արժանապատիվ աշխատավարձով աշխատատեղերի ստեղծմամբ: Իսկ արտահանումը կարող է ապահովել այդ անհրաժեշտ աշխատատեղերը, կխթանի ներգաղթը, կավելացնի պետական բյուջեի մուտքերը, կապահովի արտարժույթի ներհոսք, կօգնի արտաքին պարտքի սպասարկմանը, կբերի երկիր նոր տեխնոլոգիաներ և կառավարման նորագույն մոդելներ և, իհարկե, կբարձրացնի երկրի հեղինակությունը: Դժվար է թվարկել այն բազմաթիվ առավելությունները, որոնք կարող է ապահովել արտահանման ուղղվածությամբ արդյունաբերական քաղաքականության իրականացումը:

– Ի՞նչ է սպասվում հաջորդ տարի Հայաստանի տնտեսությանը:

– Տնտեսությանը սպասում են ընտրություններ: Սպասել, որ նախընտրական տարիներին իշխանությունները կգնան կտրուկ և արմատական քայլերի, կգնան բարեփոխումների, մի քիչ հավանական չէ: Մեր տնտեսությանն ամենամեծ աջակցությունը կարող է լինել նորմալ ու ժողովրդավար ընտրությունների անցկացումը, որի արդյունքները ընդունելի կլինեն հասարակության բոլոր անդամների, այդ թվում՝ նաև իշխանության համար, որը պետք է պատրաստ լինի ընդունել երկրի այսօրվա ծանր վիճակում սեփական վարկանիշի անկման օրինաչափությունը: Բոլորին է հայտնի, որ տնտեսական և գործարար ակտիվությունը մեծապես պայմանավորված է քաղաքական կայունությամբ: Իսկ այդ կայունության համար է հարկավոր նորմալ ընտրությունների անցկացումը: Եվ, իհարկե, այդ ընտրությունների արդյունքում պետք է ձևավորվի այն նոր քաղաքական ու տնտեսական իշխանությունը, որը, զերծ լինելով նեոլիբերալ դոգմաներից, ի վիճակի կլինի կառուցել ազգային տնտեսություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում