Anonymous անունով ցանցահենային խումբը, որը մեղադրվում էր ամերիկյան Stratfor ընկերության վրա հարձակում կազմակերպելու մեջ, հայտնել է, որ իրենք հարձակման հետ ոչ մի կապ չունեն: Հաղորդում է TG Daily-ն:
Հիշեցնենք, որ Anonymous-ը մեղադրվում էր ընկերությունից էլեկտրոնային հասցեների և բանկային հաշվեհամարների մասին տեղեկություններ գողանալու մեջ: Իսկ երեկ անգամ համացանցում լուրեր էին տարածվել, թե ցանցահենային խումբը հարձակումը կազմակերպել է գողացված գումարը որպես Սուրբ Ծննդյան նվիրատվություն մարդկանց բաժանելու համար:
Ցանցահենային խումբը, սակայն, հայտնել է, որ իրենք հարձակման հետ ոչ մի կապ չունեն, և որ այն խումբը, որն իսկապես կազմակերպել է հարձակումը, օգտագործում է իրենց անունը, որպեսզի կարողանա ավելի երկար թաքնված կերպով գործել:








































