Դեկտեմբերի 27-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները բաց են երթևեկության համար:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Ուշադրություն. Գորիսի, Մեղրու, Գավառի, Դիլիջանի, Ալավերդու,Ճամբարակի,Ստեփանավանի ավտոճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:










































