Nokia ընկերությունը հետ է վերցրել Seiko Epson տպիչներ, սքաներներ, էլեկտրական սարքավորումներ արտադրող ընկերության դեմ ներկայացրած դատական հայցը: Ինչպես գրում է Bloomberg-ը, Nokia-ն այս քայլին գնացել է այն բանից հետո, երբ Seiko Epson ընկերությունը համաձայնել է վճարել 80 մլն դոլար:
Seiko Epson–ի ներկայացուցիչը հայտնել է, որ ըկերությունը համաձայն չէ Nokia-ի ներկայացրած մեղադրանքների հետ, այնուամենայնիվ, մուծելու է փոխհատուցումը` դատական քաշքշուկից խուսափելու համար:
Փոխհատուցումը Seiko Epson–ին տարվա առաջին եռամսյակում կկանգնեցնի ֆինանսական դժվարությունների առաջ:
Հիշեցնենք, որ Seiko Epson–ը 11 LCD էկրանների համար մասեր արտադրող այն ընկերություններից էր, որոնց դեմ Nokia–ն հայց էր ներկայացրել՝ մեղադրելով գների բարձրացման մեջ:











































