Ոստիկանությունը հայտնում է, որ այն մարդը, ով, ըստ երևույթին, սպանել է 6 հոգու և այնուհետև ինքնասպան եղել, հագնված է եղել Սանտա Կլաուսի նման:
Ինչպես արդեն հաղորդել ենք, սպանությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քազաքում՝ Սուրբ Ծննդյան օրը` դեկտեմբերի 25-ին:
Ըստ Associated Press-ի՝ ոստիկանության ներկայացուցիչ սերժանտ Ռոբերտ Էբերլինգն այսօր ասել է, որ իրենց կարծիքով կրակողը տուն է մտել պատահարից քիչ առաջ՝ Սանտայի հագուստով, և հավանաբար եղել է ընտանիքի անդամ: Էբերլինգը նաև ասել է, որ այդ մարդու և զոհերի ինքնությունների վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություններ չկան:










































