Բրիտանական երգիչ Ջորջ Մայքլը հնարավոր է, որ ընդմիշտ կորցնի իր ձայնը: Այս վարկածը չի բացառել վիրաբույժ Գերրիտ Վոլտը, ով վիրահատել է երգչին։
Ինչպես գրում է The Daily Star -ը, հնարավոր է արհեստական ապարատով թոքերի մաքրումն ազդեցություն թողնի ձայնալարերի վրա, և երգչի ձայնը դառնա խռպոտ:
Բժիշկը նշել է, որ հնարավոր է նաև, որ երգչի ձայնը աստիճանաբար վերականգնվի, սակայն դրա համար կպահանջվի երկար ժամանակ: Հաջորդ տարի Ջորջը հաստատ չի կարողանա վերադառնալ երգարվեստ:
Այս վիրահատության պատճառը դարձավ ծանր թոքերի բորբոքումը: Վիրահատությունը կատարվել է նոյեմբերին՝ Վիեննայում: 48-ամյա երգիչն ասել է, որ ավստրիացի բժիշկները փրկել են իր կյանքը: