«Հանուն արդար ընտրությունների» շարժման կազմկոմիտեն սոցիոլոգիական հարցում է անցկացրել՝ դեկտեմբերի 24-ի ցույցի մասնակիցների հետ կապված: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ցույցին մասնակցել են հիմնականում 20-39 տարեկան քաղաքացիներ:
Հարցումներին մասնակցել է 791 մարդ:
Ինչպես գրում է Газета.Ru-ն, Սախարովի հրապարակում հավաքվածների ¼-ը 18-24 տարեկան է եղել, 31 %-ը` 25-39 տարեկան, 23-22 %-ը` 40-54, և 55–ից ավելի տարեկան:
Հարցումների տվյալների համաձայն` ցույցի մասնակիցների 79 %-ը Մոսկվայի բնակիչներ են եղել, 18 %-ը` Մերձմոսկովյան շրջանի, իսկ 4 %-ը՝ Մոսկվայի շրջանից դուրս ապրողներ:
Մասնակիցների 82 %-ն էլ նշել է, որ պատրաստակամ է և հաջորդ ցույցերին ևս կմասնակցի:




































