TMZ-ը հաղորդում է, որ Մարիա Շրայվերը վստահ չէ, որ ցանկանում է բաժանվել Առնոլդ Շվարցենեգերից: Նա այդ մասին հայտնել է իր ընկերներին:
Ամուսնալուծությունից հրաժարվելու պատճառ կարող են հանդիսանալ նրա կրոնական համոզմունքները։
Տեղեկություններ կան, որ Առնոլդն ամեն ինչ ավելի է բարդացնում կնոջ համար, քանի որ վերջերս չափազանց սիրալիր է նրա հանդեպ: Նա անգամ կնոջը նվերներ է ուղարկում` նրա սերը վերադարձնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Մարիան ամուսնալուծության հայց էր ներկայացրել հուլիսի մեկին: Նա հեռացել էր ամուսնուց դրանից ամիսներ առաջ: Այժմ Մարիան Կալիֆոռնիայի Բրենթվուդ քաղաքում առանձնատուն է գնել, որը վերանորոգում է: