Ինչպես արդեն հաղորդել էինք, Anonymous անունով ցանցահենների խումբը երեկ հարձակում է գործել ԱՄՆ Stratfor անվտանգության հարցերով զբաղվող հատուկ հաստատության վրա, և այնտեղից 200 գբ էլեկտրոնային հասցեների և բանկային հաշվեհամարների տեղեկություն գողացել:
Mail Online-ը հաղորդում է, որ հաքերները նպատակ են ունեցել օգտագործել Stratfor-ի անդամների բանկային հաշվեհամարները՝ Սուրբ Ծննդյան նվերներ բաժանելու համար:
Հարձակման զոհերից մի քանիսն արդեն հաղորդել են, որ իրենց հաշվեհամարներից անօրինական փոխանցումներ են կատարվել: