Thursday, 11 06 2026
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում
Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք
08:10
Քուվեյթը փակել է երկրի օդային տարածքը

Ինչու թույլ չեն տա Մարտի 1

Հանրահայտ «Ֆորբս» ամսագիրը 2008 թվականի մարտի 1-ը ներառել է վերջին տասնամյակի հանրահայտ ընտրական իրադարձությունների շարքում:

Ինչպես հայտնի է, «Ֆորբսը» Հայաստանի իշխանական շրջանակներում լուրջ չի ընկալվում: Համենայնդեպս, հենց այդպիսի ակնարկներ էին անում պաշտոնական Երևանի ներկայացուցիչները, երբ մի քանի ամիս առաջ Հայաստանը նույն «Ֆորբսում» հայտնվել էր բացասական տնտեսական գնահատկանով: Բայց որքան էլ պաշտոնական Երևանը փորձի «Ֆորբսին» լուրջ չվերաբերվել, այդուհանդերձ չի կարող չհասկանալ ու պատկերացնել, որ միջազգային հանրությունը բավական լուրջ է վերաբերվում Հայաստանում ընտրական զարգացումներում նոր մարտի 1 թույլ չտալու հեռանկարին:

Հարց կարող է առաջանալ, թե իսկ ինչի համար է միջազգային հանրությանը դա պետք: Մեծ հաշվով, միջազգային հանրությանն ի՞նչ, թե Հայաստանում իշխանությունն ինչպես է վերարտադրվում, քանի մարդ է սպանում փողոցներում կամ քանիսին ծեծում: Չէ՞ որ այդ հանրությունը, իսկ ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական կենտրոնները, միևնույն է, ունեն Հայաստանի վրա ազդեցության լծակներ և իրենց քաղաքականությունն առաջ են մղում՝ անկախ նրանից, թե ինչպիսի միջոցներով է Հայաստանում ձևավորվում իշխանությունը: Ավելին՝ եթե լինի նոր մարտի 1, ապա միջազգային կենտրոնները կստանան Հայաստանի իշխանության վրա իշխելու նոր լծակներ: Այսպիսին է տարածված կարծիքը: Թող տարօրինակ չթվա, սակայն այս կարծիքի տարածումը խրախուսվում է նաև իշխանության կողմից, կամ խրախուսելի է նաև իշխանության համար: Եվ ահա թե ինչու:

Բանն այն է, որ այդպիսով քաղաքացիներին փորձ է արվում ներշնչել, որ Հայաստանը միջազգային ասպարեզում ոչ մի նշանակություն չունեցող մի պետություն է, որի հանդեպ միջազգային հանրությունը բացարձակապես անտարբեր է և հետաքրքրություն է ցուցաբերում բացառապես ճնշումներ բանեցնելու և ինչ-ինչ բաներ պարտադրելու համար: Ընդ որում՝ այս կարծիքը նաև Ռուսաստանի համար է խրախուսելի, որը Հայաստանում փորձում է ձևավորել, այսպես ասած, «բոբո Արևմուտքի» կերպար: Իրականում, Հայաստանի դերը միջազգային ասպարեզում ավելին է, քան կփորձեն ուղղակի կամ անուղղակի ներկայացնել իշխանությունը, Ռուսաստանը և որոշ քաղաքական ուժեր: Հայաստանն իրականում բավական կարևոր երկիր է հարավկովկասյան տարածաշրջանում, որն ունի տարածաշրջանի համար բացառիկ մարդկային ստեղծագործական պոտենցիալ, ինչի վկայությունը երկրների ներկայիս հարաբերակցությունն է:

Բանն այն է, որ Հայաստանը, լինելով Վրաստանից ու Ադրբեջանից մի քանի անգամ պակաս շահեկան ռեսուրսային վիճակում, ունենալով բազմապատիկ անգամ աննպաստ կոմունիկացիոն միջավայր՝ շրջափակում և այլն, այնուհանդերձ, կարողանում է տպավորիչ արդյունքներ ցույց տալ կենսագործունեության տարբեր բնագավառներում, առկա իրավիճակի համեմատ: Պատկերացնել կարելի է, թե երբ Հայաստանում լինի ազատական տնտեսական և քաղաքական միջավայր, երբ դադարեն իշխել տնտեսական և քաղաքական մոնոպոլիաները և ձևավորվի մրցակցային, իրավապես պաշտպանված միջավայր, Հայաստանը որքան ավելի մեծ արդյունքներ կարող է արձանագրել անգամ շրջափակման մեջ գտնվելով: Ավելին՝ միջազգային հանրությունը նաև հասկացել է, որ միայն այդպիսի Հայաստանը կարող է հասնել ապաշրջափակման՝ չզիջելով իր անվտանգության համար կենսական հարցերում:

Բնական է, որ հարց կառաջանա, թե աշխարհի ինչին է պետք Հայաստանի այդ պոտենցիալը: Բանն այն է, որ մեր տարածաշրջանում, նաև մերձտարածաշրջանային երկրներում, Հայաստանը, թերևս, ամենաներդաշնակն է Արևմուտքին՝ քաղաքակրթական պոտենցիալի իմաստով, այսինքն՝ կարող է լինել Արևմուտքի համար ամենավստահելի գործընկերը: Դրա համար պարզապես հարկավոր է, որ ասիական բարքերի փոխարեն Հայաստանում խաղի կանոն դառնան եվրոպական արժեքները: Եթե փորձենք փոքր-ինչ կոպիտ ձևակերպել՝ Արևմուտքը Հայաստանին տեսնում է որպես իր դեսպանը այս բարդ տարածաշրջանում, իր կղզյակը այս տարածաշրջանում: Եվ ի բարեբախտություն մեզ, այդ տեսլականը նաև էապես համընկնում է այն շահին, որ հետապնդում է կամ պետք է հետապնդի մեր պետությունը: Այսինքն՝ եվրոպական արժեքները մեզ պետք են ներքուստ ավելի հզորանալու համար, որպեսզի մենք կարողանանք նաև արդյունավետ լուծել կամ պաշտպանել մեր ազգային անվտանգությունը, հետապնդել մեր շահը Ղարաբաղի հարցում: Ահա այդ իմաստով, մենք տեսնում ենք, որ միջազգային հանրության և մեր շահը համընկնում են, պարզապես պետք է կատարել ներքին բարեփոխումներ:

Ահա այստեղ է, որ եթե անգամ մեզ համար կամ ավելի շուտ մեր իշխանության համար դրանք ամենևին, այսպես ասած, պարտադիր բան չեն, քանի որ իշխանությունը շփոթում է հաճախ պետական և անձնական շահերը,- և արդեն տարիներ շարունակ,- ապա միջազգային հանրության համար իր պետական շահը ամենևին շփոթմունքի առարկա չէ, և նրանք լրջորեն հետապնդում են այն, որի մեջ էլ ներառվում է Հայաստանում բարեփոխումների իրականացումը: Ահա թե ինչու միջազգային հանրությունը խոսում է մարտի 1-ի կրկնության անթույլատրելիության մասին: Դա ամենևին հումանիզմի հուզիչ դրսևորում չէ, այլ պրակտիկ քաղաքականություն:

Միջազգային հանրության շահից է բխում, որ ի դեմս Հայաստանի լինի իսկապես մի պետություն և հասարակություն, որը հանդիսանում է տարածաշրջանի քաղաքակրթական առաջատար և աշխարհաքաղաքական զարգացումների հուսալի հանգրվան՝ կայարան: Ընդ որում՝ դրանով միջազգային հանրության մոտեցումը շատ ավելի է լրջանում, քան ասենք՝ եթե այն պայմանավորված լիներ զուտ հումանիստական դրսևորումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում