Грузия Online-ի փոխանցմամբ, վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Facebook-ի միջոցով պատասխանել է իրեն ուղղված հարցերին։ Դրանցից մեկն առնչվել է իշխանության գալուց հետո «օրենքով գողերի» դեմ պետական քաղաքականության հնարավոր շարունակմանը։
Ի պատասխան՝ Իվանիշվիլին նշել է, որ գողը պետք է բանտ նստի. «Մենք թույլ չենք տա, որ Վրաստանում իշխեն կրիմինալն ու հանցավոր ավանդույթները։ Դրա հետ մեկտեղ, մենք թույլ չենք տա, որ այդ պայքարի դրոշակակիր հանդիսացող խմբերը կիրառեն քաղաքական բռնություններ։ «Գողական աշխարհի» դեմ պետք է այնպես պայքարել, որ ի վերջո դու ինքդ չդառնաս «օրենքով գող»»։









































