ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հրամանագրով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նոր պետ է նշանակվել Արամ Զաքարյանը:
Վերջինս մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանական կրթահամալիրի ակադեմիայի տնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից ազատել էր Տիգրան Եսայանին: