Google ընկերության պաշտոնական բլոգը նշել է Եվրոպա մայրցամաքում առաջին շահագործված համակարգչի` խորհրդային փոքր էլեկտրոնային մեքենայի 60-ամյակը:
Սրա հետ կապված՝ բլոգը տեսահարցազրույց է ձայնագրել Բորիս Մոլինովսկու` ԽՍՀՄ-ում համակարգչային տեխնիկայի հիմնադիրներից մեկի մասնակցությամբ:
Նախագծի մշակումը սկսվել էր 1948 թվականին Ուկրաինական ԽՍՀ-ի ԳԱ-ում: 1951 թվականի դեկտեմբերի 25-ին խորհրդային փոքր էլեկտրոնային մեքենան պաշտոնապես շահագործվել է: Այդ պահին նմանատիպ մեքենաներ ունեին ԱՄՆ և Մեծ Բրիտանիան:
1957 թվականին խորհրդային փոքր էլեկտրոնային մեքենան ակտիվորեն շահագործվել է, այդ թվում՝ նաև ջրածնային ռումբի ստեղծման համար: Դրանից հետո մեքենան ապամոնտաժվել է և, ի վերջո, դեմ նետվել:









































