Ոստիկանություն է դիմել 25-ամյա Հայկանուշ Նավասարդյանը և հայտնել, որ իր նախկին ընկեր Բախշիկ Մարտիրոսյանը, ում հետ ծանոթացել է մեկ տարի առաջ, զանգահարել է իրեն և շանտաժի ենթարկել:
Նախկին ընկերն իր Հ. Նավասարդյանից պահանջել է 50 հազար ՀՀ դրամ` սպառնալով գումարը չստանալու դեպքում համացանցում կտեղադրի աղջկա մերկ լուսանկարները:
Ոստիկանությունը պարզել է, որ Բ. Մարտիրոսյանը, ով կալանավորված է և գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում, այնտեղից է զանգահարել Հ. Նավասարդյանին։
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։







































