Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայաստանը, ինչպես Լեհաստան

Ինչպես գիտեք, թուրքական կառավարությունը հռչակել է «զրոյական խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը: Մասնավորապես այդ քաղաքականության մասն է կազմում Իսրայելի քննադատությունը, որի մասին չի կարելի ասել, որ «զրոյական» խնդիրներ ունի իր հարևանների հետ:

Տարածաշրջանում Իսրայելի հետ համեմատելի է միայն Հայաստանը, որը ևս սուր խնդիրներ ունի իր հարևանների հետ: Նույնիսկ Վրաստանի հետ ունի խնդիրներ, որոնց հիմնական մասը, կարծում եմ, հնարովի է:
Հարավային Կովկասը հանդիսանում է սուր աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ, ինչը ակներևաբար նշանակում է նաև, որ այս տարածաշրջանը աշխարհի ամենապայթունավտանգ մասերից է: Այն ապրում է սպասելի պատերազմի տրամաբանությամբ: Հենց այդ պատճառով տարածաշրջանի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ սպառազինությունների մրցավազքն է: Եթե Ադրբեջանը բավական հեշտ է լուծում այդ խնդիրը՝ նավթային և գազային եկամուտների աճի հաշվին, ապա Վրաստանը՝ օտարերկրյա օգնությունների և բյուջետային հատկացումների աճի շնորհիվ: Թվում է, թե Հայաստանի ռազմավարությունը նման է վրացականին, բայց դա խաբկանք է: Վրացական կառավարությունը անընդհատ ավելացնում է բյուջեի բաժինը ներքին համախառն արդյունքի (ՀՆԱ) մեջ, ուրեմն հնարավորություն ունի ավելացնելու նաև ռազմական ծախսերի բացարձակ մեծությունը: Եվ ընդհակառակը. Հայաստանի կառավարությունը վերջին տասը տարվա ընթացքում այդ բաժինը փոքրացնում է: Այն սկսել է ավելանալ միայն վերջին երկու տարիների ընթացքում, այն էլ՝ մարտունակ ընդդիմության շնորհիվ: Ինչպես էլ վերաբերվենք դրան, ընդդիմության հայրենասիրական ներդրումը, գոնե այս հարցում, ակնառու է: Ինչպես գիտեք, ՀԱԿ-ի ծրագրային պահանջներից մեկն էլ բյուջեի բաժինը ՀՆԱ-ում նվազագույնը 22 տոկոս սահմանելն է: Միանգամայն իրատեսական պահանջ, եթե հաշվի առնենք, որ Վրաստանում այդ ցուցանիշը մի քանի տոկոսով արդեն գերազանցվել է:
Եթե որպես ելման կետ ընդունենք Ռ.Քոչարյանի նախագահության առաջին տարիները, ապա տեսնում ենք, որ 1998-2000թթ.-ին բյուջեի բաժինը ՀՆԱ-ի մեջ մոտ 19 տոկոս էր (Վրաստանի ցուցանիշն էր՝ մոտ 14, Ադրբեջանինը՝ մոտ 16): Քոչարյանական «հանճարեղ» քաղաքականության նպատակներից մեկն էլ այդ բաժնի անընդհատ կրճատումն էր` մինչև համարյա 14 տոկոս: Այդ քաղաքականության ներպետական հետևանքներին առանձին կանդրադառնանք, բայց տվյալ դեպքում մեզ հետաքրքրում են արտաքին քաղաքական հետևանքները:
Իր վերջին հարցազրույցներից մեկում մեր պաշտպանության նախարարը հավաստիացնում էր, որ ցածր բյուջետային հատկացումները չեն ազդել մեր բանակի բարձր մարտունակության վրա: Նախարարի հայրենասիրության վրա կասկածելու պատճառներ չունեմ: Ավելին. համոզված եմ նրա խորը հայրենասիրական զգացումների վրա: Կասկածում եմ միայն քաղաքական կարճատեսության համար: Սպառազինությունների մրցավազքը, սուր աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում, լուրջ հետևանքներ ունի: Հետևանքների մասին դատելու համար հարկավոր է մոդելավորել իրադրությունը մոտակա մի քանի տասնամյակների համար:
Մոդելավորման հիմնական սկզբունք ընտրել ենք` որպես կարևորագույն պայման աշխարհաքաղաքական սուր մրցակցությունը, որն իր մեջ ներառում է մրցակից պետականության վերացումը մարտունակ բանակների միջոցով, որը հիմնականում արդյունավետ ֆինանսավորվում է ներքին ռեսուրսների շնորհիվ: Ակնհայտ է, որ հիմնական գործոնը հանդիսանում է կազմակերպվածությունը՝ ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու ընդունակությունը: Այս առումով պատմական հետահայացը չի սփոփում: Հիշենք, որ 1918թ.-ին հայկական բանակը պարտվեց թուրքականին, իսկ 1920թ.-ին այդ սցենարը կրկնվեց, չնայած երկու դեպքում էլ կար նյութական լուրջ առավելություն՝ ե՛ւ սպառազինությունների, ե՛ւ թվաքանակի առումով: Մյուս կողմից՝ 90-ականների սկզբին հայկական ավելի կազմակերպված հասարակության առավելությունները հնարավորություն տվեցին ջախջախելու հակառակորդին: Կարծում եմ` ակնհայտ է, որ Վրաստանը և Ադրբեջանը «պատերազմի պետություններ» են, կազմավորումներ, որոնք տարածաշրջանում ձգտում են աշխարհաքաղաքական գերակայության պատերազմի միջոցով: Օրինակ՝ Վրաստանը փորձում է «բարոյական» հաղթանակներ տանել Հայաստանի նկատմամբ. տնտեսական հաղթանակը նա արդեն տոնում է:
Հարավային Կովկասն այսօր նույն նշանակությունը ունի աշխարհաքաղաքականության համար, ինչ Հյուսիսարևելյան Եվրոպան 17-18-րդ դարերում: Առանձնացնենք երեք աշխարհաքաղաքական սուբյեկտ՝ Ռուսաստանը, Լեհաստանը և Գերմանիան: Գերմանիան տրոհված՝ ֆրագմենտացված է: Նրա կազմում աչքի են ընկնում երկու քաղաքական սուբյեկտներ՝ Հեսսենը և Պրուսիան: Վերջինին հաջորդ դարում և հետո սպասվում է երջանիկ ապագա՝ ընդհուպ գերմանական ընդհանուր պետության ստեղծումը, իսկ առաջինը զիջելու է իր դիրքերը: Ռուսաստանը դառնալու է գերտերություն և ապագա մի քանի դարերի ընթացքում կարողանալու է որոշիչ դեր խաղալ ոչ միայն Եվրոպայում, այլև ողջ աշխարհում: Լեհաստանը 18-րդ դարում անընդհատ թուլանալու է և, ի վերջո, անհետանալու որպես պետականություն 18-րդ դարի վերջին:
Աշխարհաքաղաքական զուգահեռները ակնհայտ են: Պրուսիան համեմատելի է Վրաստանի հետ, Ռուսաստանը՝ Ադրբեջանի, իսկ Հայաստանը՝ Լեհաստանի: 17-րդ դարում Լեհաստանը կարողացավ ծնկի բերել Ռուսաստանին, ինչը համեմատելի է մեր ղարաբաղյան հաջողությունների հետ, սակայն հետագայում գնալու է պետականության թուլացման ճանապարհով: Հիմնվենք Ռիչարդ Բոննիի «Պայքարը մեծ տերության կարգավիճակի համար և հին հարկային համակարգի վերջը» հետազոտության վրա: Հեղինակի ընդհանուր եզրակացությունները տպավորիչ են. այն պետությունները, որոնք կարողացան բարեփոխել իրենց հարկային համակարգը` դարձան մեծ տերություններ, իսկ նրանք, ովքեր զլացան՝ թուլացան, և, ի վերջո, վերացան Եվրոպայի քաղաքական քարտեզից: Բերենք մեծ հղում. «Հավակնությունները սնվում են հաջողություններից, բայց արևմուտքում ռուսական տարածքային հավակնությունների համար պայմանը լեհական պետության անկումն էր»: Լեհաստանում ընդունում էին շտապ հարկային բարեփոխումների անհրաժեշտությունը, բայց դրանք այդպես էլ չիրագործվեցին 1717թ.-ից հետո, երբ երկիրը ընկավ Ռուսաստանից կախման մեջ: Այդ տարվա «Լռող սեյմը» հաստատեց պետական եկամուտների մակարդակը 10 միլիոն զլոտի մեկ տարվա համար. չափից ավելի փոքր գումար Ռուսաստանի հետ հակամարտության համար: Ամեն դեպքում բանակի չափերը սահմանափակվեցին 24 հազար մարդով: Նախկին մեծ տերությունը, համենայնդեպս Լեհաստանը այդպիսին կոչվելու իրավունքը ուներ մինչև 1686թ.-ի խաղաղության դաշնագիրը, իջեցված էր մինչև նրան հարևան տերությունների կողմից բաժան-բաժան անելու ձգտող հնարավոր ավարի կարգավիճակին: Ե՛վ պետությունը, ե՛ւ բանակը Լեհաստանում թույլ էին այն պատճառով, որ ընտրախավը չէր ցանկանում հարկեր վճարել: Միայն 1788թ.-ին Լեհաստանը վճռեց ստեղծել 100-հազարանոց բանակ, որը կազմում էր բնակչության մեկ տոկոսը: Լեհաստանը շրջապատող տերությունները 1793թ.-ին որոշեցին այն բաժանել իրար մեջ հենց այն պատճառով, որ 1788-1792թթ. փորձեց արդիականացնել պետությունը և բանակը»:
Զուգահեռները լեհական շլյախտայի և հայաստանյան օլիգարխների միջև առավել քան ակնառու են: Մի քանի տարի առաջ մեր երկրում սկսեցին խոսել «երկրորդ սերնդի բարեփոխումների» մասին, բայց խոսակցությունները արագ մարեցին: Բարեփոխումները պահանջում են համապատասխան դրամական հոսքեր, իսկ հայկական վերնախավը, ինչպես լեհաստանյան ընտրախավը ժամանակին, հրաժարվեց ֆինանսավորել այն՝ վճարել համապատասխան հարկերը: Բայց հավատացած եղեք, որ երբ «դանակը կոկորդին հասնի», ինչպես դա եղավ Լեհաստանում 1788-1792թթ.-ին, այդ պարոնները կցուցաբերեն կեղծ հայրենասիրական ակտիվություն: Ակնհայտ է նաև, թե ինչու, ի տարբերություն իր հարևանների, Հայաստանը վարում է աշխարհաքաղաքական լարվածությունը թուլացնելու «ֆուտբոլային» քաղաքականություն: Եվ ընդհակառակը. Վրաստանի հարկային հաջող քաղաքականությունը նրան դրդում է ռազմական արկածախնդրության: Ոչ միայն դա, նաև բյուջետային-հարկային հաջողությունները վճռական դեր ունեին:
Բանակը, իհարկե, միայն փոխաբերություն է: 18-րդ դարում պետական բյուջեի հիմնական մասը ծախսվում էր ռազմական նպատակներով: Ժամանակակից պետության համար տնտեսության և սոցիալական ոլորտները առավել գերակա են: Պետության անկումն էլ այլ ձևեր է ընդունում: Կոնգոն, Սոմալին, Աֆղանստանը և էլի տասնյակ «չկայացած» պետություններ չեն բաժանվում հարևանների միջև. միջազգային իրավունքը սահմանում է պետականությունը հոշոտելու այլ՝ «հումանիստական» ձևեր:
Իսկ ի՞նչ կլինի մեր «ընտրախավի»՝ օլիգարխների հետ: Ոչինչ. իրենց պարտքը կատարած մարդու գոհունակությամբ կգնան Աֆրիկա՝ «սաֆարի» անելու: Կամ ինչպես հայտնի կինոնկարում է ասվում՝ «առել են փողերը, և հայդա՜ Փարիզ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում