Բելառուսում բոլոր վեց ընդդիմադիր նախագահական թեկնածուների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Գործեր են հարուցվել նաև մի շարք այլ ընդդիմադիր ակտիվիստների դեմ: Այս մասին հաղորդում է RBC-ն` հղում անելով բելառուսական «Весна» իրավապաշտպան կազմակերպության կայքին: Այս պահին, ըստ կայքի, քրեական գործեր են հարուցվել ընդդիմության բողոքի ակցիաների 17 մասնակիցների` թեկնածուներ Վլադիմիր Նեկլյաևի, Անդրեյ Սաննիկովի, Գրիգորի Կոստուևի, Ալեքսեյ Միխալևիչի, Վիտալի Ռիմաշևսկու և Նիկոլայ Ստատկևիչի, ինչպես նաև «Новая газета» թերթի լրագրող Իրինա Խալիպի դեմ: Ընդդիմության հավաքներին մասնակցած մոտ 600 հոգու նկատմամբ կիրառվել է վարչական կալանք. նրանց մեծ մասը կալանքի տակ կմնա 15 օր: