Tuesday, 07 05 2024
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online

Սա կորսված տարի էր հայության համար (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ՀԱԿ անդամ ՍԴՀԿ ներկայացուցիչ, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

– Հայաստանի սոցիալ-տնտեսական, առողջապահական համակարգը շարունակում է գահավիժել: Անհերքելի է, որ վիճակը գնալով ավելի ու ավելի է ծանրանում և հասարակութան բևեռացումը խորանում է: Պարոն Մկրտչյան, որպես նախկին պաշտոնյա, որը ներսից գիտի համակարգը և կարող է տեսնել այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում հատկապես Ձեր` ժամանակին ղեկավարած ոլորտում, ի՞նչ գնահատական կարող եք տալ, և ո՞ւր է տանում մեզ այս ընթացքը:

– Հասարակության պրոբլեմները շաղկապված են, բնականաբար, այն քաղաքական երևույթներին, որոնք տեղի են ունենում մեր իրականության մեջ: Եթե փորձենք անցնող տարին գնահատել այս տեսանկյունից, պետք է դիտարկենք երևի այն առումով, որ սա վերջին տարին է կառավարող կոալիցիայի, որը ստանձնել էր լրջագույն պարտավորություններ: Դրանք ամրագրել էին այն կուսակցությունները, որոնք մտնում են կոալիցիոն հակասահամանադրական երևույթի մեջ. որքանով են իրենց խոստումները այս ժամանակաշրջանում կատարել, և կարծես 2011-ին որոշակի բան անելու առիթ ու հնարավորություն կար, սակայն համադրության մեջ պետք է նայել` ինչ են խոստացել և ինչ են արել:

– 2007 թվականին, երբ ընտրվում էին այդ կուսակցությունները և ի վերջո կոալիցիա կազմում, ի՞նչն էր հիմնական խոստումների շարքը:

– 2008 թվականին ձևավորվեց իշխանական կոալիցիայի կառավարությունը, որն էլ իր հերթին ըստ Սահմանադրության ներկայացրեց Ազգային ժողովի ծրագիրը, դա 2008-2012 թվականների ծրագիր էր: Եթե դիտարկում ենք այն ելակետային ցուցանիշները, որոնց իրենք պետք է հասնեն այս տարիների ընթացքում, մասնավորապես աղքատության հաղթահարման ծրագրի մասով, որը հետո ավելի մոդայիկ անվանում ստացավ` կայուն զարգացման ծրագիր, ապա արձանագրում ենք, որ կառավարության ծրագրում աղքատության ցուցանիշը նվազեցվելու էր մինչև 11.2 տասնորդական տոկոս: Տակավին մեկ շաբաթ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց, որ մեկ միլիոն երկու հարյուր հազար մարդ է արտագաղթել, աղքատության ցուցանիշը 30 տոկոսի սահմաններում է,- ճշգրիտ պետական վիճակագրական տվյալներով` 36,- իսկ ծայրահեղ աղքատության ցուցանիշը 15 տոկոս է: Եթե վերադառնանք ծրագրին, ծրագրում ամրագրված է եղել 11.2 տոկոս աղքատություն` 2012 թվականի շեմին և պետք է ունենանք 1.6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատներ, այսինքն` ծայրահեղ աղքատների թիվը, ըստ վարչապետի, 10 անգամ ավելի է, քան այս կոալիցիոն կառավարությունը խոստացել էր իր ընտրողներին: Խոստացվել էր նույն ծրագրով համախառն ներքին արդյունքից կրթությանը հատկացնել 3.5 տոկոսի չափով, ՀՆԱ-ից 2.2 տոկոս հատկացնել առողջապահությանը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սրանք այն երկու կարևորագույն ոլորտներն են, որոնց վրա պետք է կառուցվի մեր երկրի ապագան` առողջ ու բանիմաց հասարակություն. դրանք են գրավականները ցանկացած երկրի զարգացում ապահովելու առումով: Սակայն 2012 թվականի բյուջեում ամրագրված է առողջապահության համար ՀՆԱ-ի 1.5 տոկոսի սահմանում:

– Պարոն Մկրտչյան, Դուք ուսումնասիրել եք նաև մեր հարևանների առողջապահության, սոցիալական, գիտության, կրթության կարիքների չափաբաժինը: Համեմատության մեջ դրանք ի՞նչ արտահայտություն ունեն:

– Եթե մենք փորձում ենք ընդհանրապես բյուջեներ համեմատել, ոչ Վրաստանի հետ կարող ենք համեմատել, ոչ էլ` առավել ևս Ադրբեջանի: Թվային տվյալներն ուղղակի համեմատելի չեն: Համախառն ներքին արդյունքից 3 տոկոս Ադրբեջանն է հատկացնում առողջապահության կարիքների համար. ընդհանուր հատկացումները,- նաև վճարովի ճանապարհներով համակարգ մուտք գործող,- համախառն ներքին արդյունքի 6.6 տոկոսն են կազմում: Նույն պատկերն է, մի փոքր ավելի պակաս, նաև Վրաստանում:

– Պարոն Մկրտչյան, հստակ կարող ենք ասել, որ Հայաստանն առաջիկայում լրջագույն խնդիրներ է ունենալու արտաքին պարտքի սպասարկման ասպարեզում, և բնականաբար թե առողջապահության նախարարը, թե վարչապետը չեն կարող պատճառաբանություններ բերել, որ չենք կարող շռայլություններ թույլ տալ, իսկ առողջապահության համակարգը, թերևս, ծախսատար համակարգերից է համարվում: Դուք նշեցիք, որ տարվա ընթացքում որոշ հարցեր կարող էին լուծվել, բայց դրանք չարվեցին, որո՞նք էին այն հիմնական հարցերը, որոնք այնուամենայնիվ այսօրվա իշխանության ուժերի ներածի սահմաններում էին, բայց այդ ուժը նրանք չգործադրեցին և այդ հարցերը չլուծեցին:

– Առաջին հերթին իշխանությունները, իշխող կուսակցությունները` կոալիցիայի տեսքով, ինչպես նաև կառավարության ամեն մի անդամ պետք է ունենար քաղաքական կամք` իր ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար, մասնավորապես կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու: Այսօր, ցավոք սրտի, Ազգային ժողովն ընդունեց 2012 թվականի բյուջեն, բյուջեի քննարկմանը մասնակցեց 60-ից ավելի մարդ: Սա ինքնին խոսում է քաղաքական ուժերի անտարբերության մասին մեր հասարակության վաղվա օրվա նկատմամբ: Ընտրվում է վեց ամսով Ազգային ժողովի նախագահ, որի ընտրությունը կարելի էր չանցկացնել, չնայած միշտ էլ այդպես եղել է: Նախընտրական ամիսների ընթացքում Ազգային ժողովը քվորում չի հավաքում և, այսպես թե այնպես, չաշխատելու է մատնված: Ընտրությանը մասնակցում են 90-ին մոտ պատգամավորներ, իսկ ամբողջ տարվա բախտորոշ խնդիր լուծող ՀՀ բյուջեին 65-66 մարդ է քվեարկել, այն էլ` մեկը մյուսի տեղ քվեարկելով մի կերպ հասցրին այդ անցողիկ թվին, և այս ամենից հետո քաղաքական կամքի մասին, ապագայի մասին խոսելը նոնսենս է: Ցանկացած ոլորտում, այդ թվում` առողջապահության, կրթության ոլորտներում երբ ծրագրավորվում էր այս կառավարության գործունեությունը, պետք չէր ամպագոռգոռ ծրագրեր ամրագրել: Մասնավորապես ամրագրեցին, որ Հայաստանը 4-5 տարում պետք է դարձնեն տարբեր տարածաշրջանային կենտրոնների կարգավիճակ ունեցող կառույց: Առողջապահական տարածաշրջանային կենտրոն Հայաստանում, ֆինանսական տարածաշրջանային կենտրոն Դիլիջանում, որ մենք կդառնանք տարածաշրջանային կենտրոն և չենք աշխատի առաջնահերթությունների վրա, վասյուկիական ձևակերպում է: Առաջնահերթությունների դասակարգում է պետք, որը ամբողջ քաղաքակիրթ աշխարհում հիմա կատարվում է: Պետք չէ պոպուլիզմով զբաղվել, այլ հստակ քայլեր են պետք: Երբ 2008 թվականին շատ մասնագետներ` միջազգային և տեղի, զգուշացնում էին, որ համաշխարհային տնտեսական գները ահագնացել են և առաջիկայում տեղի կունենա ֆինանսական կոլապս, կհաջորդի տնտեսական ճգնաժամը, վարչապետի շուրթերով հայտարարեցին, որ մենք ինտեգրված չենք միջազգային անցուդարձի, տնտեսության մեջ և կխուսափենք ճգնաժամից: Ճգնաժամը եկավ և բերեց ծայրահեղ իրավիճակներ: Եթե առաջնահերթությունները դասակարգվեին լրջագույնս, մենք կարող էինք ավելի լուրջ ցուցանիշներ ունենալ: Առողջապահության մասով կարող եմ ասել, որ զարկ է տրված հիվանդանոցային գործունեությանը: Ողջ աշխարհում առաջնային օղակում ամբուլատոր պոլիկլինիկա կա, ընտանեկան բժշկի մակարդակով 80 տոկոս և ավելի հիվանդություններ հնարավոր է հայտնաբերել և բուժել: Այսինքն` պետք չէ թողնել, որ լրջանա հիվանդությունը և ուղղել մարդուն դեպի թանկարժեք հիվանդանոցային բուժօգնության ծրագիր: Այս մի քանի տարիների ընթացքում 20 միլիոնից ավելի վարկային միջոցներ են ծախսվել առողջապահությունում և հիմնականում ուղղված են եղել հիվանդանոցային համակարգի հզորացմանը, վերանորոգմանը, սարքավորումների ապահովմանը: Նայենք ֆինանսական հատկացումների պայմաններին. երբ մեկ շնչին Հայաստանում ընկնող ծախսերը 100 դոլարին համարժեք գումար է իրենից ներկայացնում, Ռուսաստանում մեկ շնչի ծախսը 400 դոլարի է հասնում, Վրաստանում 500 դոլարի է հասնում: Եթե գնանք Եվրոպական երկրներ, օրինակ` Ֆրանսիա, 2500 դոլար է և այլն:

– Պարոն Մկրտչյան, Դուք նաև քաղաքական կուսակցություն եք ներկայացնում, առանց քաղաքական բարեփոխումների, առանց լուրջ համակարգային փոփոխությունների մենք կկարողանա՞նք առանձին ոլորտներում հաջողություններ արձանագրել: Այդ կենսագործունեությունը ինչքանո՞վ է պայմանավորված քաղաքական դաշտի լեգիտիմության մակարդակով:

– Այո, ցանկացած ոլորտի, մասնավորապես նաև կառավարությանը, որը ոլորտային կառույցներից է բաղկացած, պետք է լեգիտիմության լրջագույն պաշար: Բայց թիմային աշխատանք չկա: Ոչ մեկը կառավարության պաշտոնյաներից իր վրա պատասխանատվություն չի վերցնում ինչ-որ բան հիմնավորելու, ապացուցելու: Ընդհանուր առմամբ, այսօր տեղի ունեցող երևույթները` իշխանության մեջ ԲՀԿ և ՀՀԿ հակասությունը, դրա արդյունքն է: Կա անվստահություն իշխանության թևում, և բոլոր պրոցեսները մատնված են ինքնահոսի: Ես կարող եմ ասել, որ սա ոչ մի քաղաքական հենք չունի, ընդամենը իշխանական բուրգը ավելի ամրացնելու և մեկ մարդու ենթակայեցնելու խնդիր է լուծվում: Տնտեսական և լծակների կառավարման լիարժեք բացարձակ մենատիրության խնդիր է լուծվում, ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեն այս երևույթները:

– Տիգրան Սարգսյանը ի՞նչ ապագա ունի ընդհանրապես այսօր` նոր խորհրդարանի կազմավորումից հետո, որովհետև տեսակետ կա, որ Տիգրան Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ցանկանում են տեսնել միջազգային ֆինանսական կազմակերպությունները, և Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, նաև տուրք տալով այդ կազմակերպությունների ցանկությանը, Տիգրան Սարգսյանին հանդուրժում է վարչապետի պաշտոնում, որովհետև դժգոհությունը մեծ է նաև կառավարության ներսում, նաև ՀՀԿ-ականներից շատերի համար շարունակում է հարցական մնալ Սերժ Սարգսյանի համառությունը Տիգրան Սարգսյանին այդ պաշտոնին պահելու հարցում:

– Այս առումով մի քիչ բարդ է, որովհետև մենք չգիտենք քաղաքական ուժի դասավորությունը, կանխատեսումները շատ բազմազան են:

– Այն կոլապսը, որում մենք հայտնվել ենք, հանդուրժելի է՞:

– Այն թվերը, որ ներկայացրի, արդեն բավական էին, որ վարչապետը թողներ հեռանար: Չլսելու տալը, անտարբերությունը ինչպես բյուջեն քննարկելու, այդպես էլ հանրային կարծիքի նկատմամբ է: Պետք էր տնտեսական ֆորումի ժամանակ նաև հաշվետվություն լսվեր, նոր ծրագիր էին ներկայացնում արտահանման հետ կապված, կարելի էր նաև արվածի մասին խոսել: Արվածի մասին ոչինչ չասվեց, որովհետև ոչինչ արված չէր: Համաշխարհային ճգնաժամը հաղթահարվում է, ճգնաժամը տարբեր երկրներում տարբեր արտացոլում է գտել, նույնիսկ երկրներ կան, որ զարգացում են ապրում:

– Երկրներ կան, որոնք լուրջ դասեր քաղեցին և հիմա ավելի պաշտպանված են հնարավոր նոր հոսանքներից:

– Մարդիկ նոր ինչ-որ բուֆերային բաներ են ստեղծել, որ պաշտպանիչ գոտի լինի սոցիալական ճգնաժամի մեջ չընկնելու համար:

– Մենք ամբողջությամբ կախված ենք տրանսֆերտներից: Առաջիկայում քաղաքական զարգացումները Ռուսաստանում լրջագույն սպառնալիքի տակ են դրել նաև այն ծավալները, որոնք ապահովում են մեծ մասի կարիքները, և Հայաստանը, փաստորեն, որևէ ձևով պաշտպանված չէ, դիմադրողականությունը բավական թույլ է, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք` ձախողված կառավարություն, քաղաքականապես ձախողված իշխանություն. ի՞նչ անել այս վիճակից դուրս գալու համար:

– Պետք է ասել, որ սա կորսված տարի էր հայության համար: Գարնանը լայն ուժերի աջակցությամբ Հայ ազգային կոնգրեսը հասավ նրան, որ իշխանությունը իր կոշտ քաղաքականությունից, գործելակերպից անցավ նոր քաղաքականության, որի միջոցով մենք ականատես եղանք երկխոսությանը: Այս նոր քաղաքական մշակույթը, ինձ թվում է, պետք է շարունակական լիներ, պետք է իր սերմերը տա:

– Դուք այդ պատրաստակամությունը իշխանության կողմից տեսնո՞ւմ եք:

– Իշխանության դեմ ծայրահեղ գործողությունները լավագույն ելքերի չեն բերում, եթե բերում էլ են, ապա մենք տեսնում ենք` ինչ է տեղի ունենում, մենք ունեցանք մարտի 1: Մեր հասարակությունը ունի իր հետ տանող ծանր բեռ: Դա հոկտեմբերի 27-ն է, մարտի 1-ը, իրար հաջորդող կեղծվող ընտրությունները, որոնք նաև հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտն են փոխում: Այստեղ է, որ առաջնահերթությունների մեջ մենք ապագային նայելու հասարակություն պետք է ձևավորենք, քաղաքացիական հասարակությունը ապագային նայող պետք է լինի: Քաղաքական կուսակցությունները պետք է իրենց գործունեությունը ծավալեն այս հուսահատ մթնոլորտը վերականգնելու ուղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում