Thursday, 11 06 2026
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է

Ի՞նչ է պատրաստ անել վարչապետը, որ «Փարիզյան սուրճի» սեփականատերը չլքի Հայաստանը (տեսանյութ)

«Փարիզյան սուրճի» տիրուհին՝ Վալերի–Աշխեն Գործունյանը հեռանում է Հայաստանից: Ընկերությունը վաճառվում է: Գործարար կինը Հայաստանից հեռանում է Հարկային պետական տեսչության հետ ունեցած խնդիրների պատճառով։ Այս կապակցությամբ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր նամակ է հղեր Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասված է.

Հարգելի պարոն վարչապետ,

Հայկական ԶԼՄ-ները արդեն ահազանգում են, որ «Փարիզյան սուրճի» սեփականատեր Վալերի–Աշխեն Գործունյանը հեռանում է Հայաստանից` վաճառելով իր ընկերությունը: Ինչպես տեղեկանում ենք տիկին Գործունյանի կենդանի խոսքից, նա հեռանում է Հայաստանից` բիզնեսում ունեցած խնդիրների պատճառով, որովհետև մեր երկրում բիզնեսի գոյատևման համար հարկավոր է «կռիշ» և որ Հայաստանում քաղքացին, գործարարը պաշտպանված չեն։ Նրա ղեկավարած ընկերության հարկային պարտավորությունների հետ կապված գոյացել է մեծ պարտք, որը նա համաձայն է վճարել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, սակայն երկրիս բյուրոկրատիայի կողմից այդ հնարավորությունը չի տրվել նրան, և, պահանջվել է պարտքը վճարել «24 ժամվա ընթացքում»։

Եւս մեկ հայազգի գործարարը, ով 16 տարի շարունակ Հայաստանում է և իր հայրենիքում ներդրել է ոչ միայն փողեր, այլև իր կյանքի լավագույն տարիները, ըստ էության խոստովանում է այն անտանելի պայմանների մասին, որոնցում ոչ միայն հնարավոր չէ բիզնես զարգացնել, այլև ապրել ու մնալ:

Մի՞թե սա համաշխարհային մեծություն և ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ասած ներքին ցեղասպանության շարունակություն չէ, չնայած որ իշխանությունների ջանադրությամբ պետական լրատվամիջոցով ազդարարվեց, թե մեծն շանսոնյեի խոսքերը սխալ են թարգմանվել: Մի՞թե սա է Հայկական աշխարհը, որտեղից հեռանում են ոչ միայն այս հողի վրա հազարամյակներով ապրած, ստեղծագործած ու պայքարած մարդկանց ժառանգները, այլև հայրենադարձ մեր հայրենակիցները, ովքեր առանց ձեր «Արի տուն» կանչի եկել են, բայց սրտի կսկիծով հեռանում են այն ժամանակ երբ Ձեր կառավարությունն է “կանչում”:

Ձեր կառավարության նախարարները վերջին տարիներին ԱԺ-ում օրենքների ընդունման հիմնավորումները ներկայացնելիս անընդհատ շեշտում են բիզնես միջավայրի բարելավման նպատակը, բայց պարզվում է` դրան զուգահեռ գործարարները վկայում են այդ պայմանների վատթարացման մասին:

Խոսում եք հարկային ոլորտի բարեփոխումներից, բայց այդ բարեփոխումների հետևանքը սա է, երբ մեր երկրիս հարկային մարմինն ու դատարանը փաստացի «անցանկալի անձի» համար երկիրը լքելու ժամանակ են տալիս նաև հայրենադարձ գործարարին:

Ձեր գլխավորած կառավարության ընդունած որոշման կատարողները այս օրերին Սյունիքի Քաջարան գյուղի բնակիչներին հորդորում են իրենց նախնիների գերեզմանները առնել ու տեղափոխվել սահմանապահ այդ գյուղից, որպեսզի կառավարության բարեհաճությունը վայելող պղնձամոլիբդենային կոմբինատը /որին 1 տարի առաջ վարկ էլ տվեցիք` ռուսական 500 միլիոն դոլարի պարտքից, որը մենք բոլորս ենք վճարելու/ ազգային հարստությունը խտանյութի տեսքով կոպեկներով վաճառի օտարին:

Պարոն Վարչապետ,

Ձեզանից ոչ մեկ չի էլ հետարքրվում, թե մարդիկ ինչո՞ւ են հեռանում սեփական հայրենիքից: Ձեր իշխանության ներկայացուցիչներն անգամ արդարացնում ու հիմնավորում են դա, որպես ժամանակակակից գլոբալացվող աշխարհի օրինաչափություն, իսկ դուք էլ ժամանակին կատակեցիք այդ թեմայով:

Այս և համանուն բազմաթիվ քայլերով մի՞թե իսկապես իրականացնում եք պետության վախճանը, ինչի մասին գրել եք տարիներ առաջ:

Ի՞նչ եք պատրաստվում անել, որ Վալերի–Աշխեն Գործունյանը, նրա նմանները և մեր հայրենակիցները մնան Հայաստանում;

Համարեք, որ 24 ժամ ունի ոչ միայն Վալերի–Աշխեն Գործունյանը, այլև դուք: Որովհետև եթե նա այդ 24 ժամվա ընթացքում չվճարի իր պարտքը, ապա դրանից հետո ոչ մեկին պետք չի լինի թե Ձեր օգնությունը, թե ձեր տեսությունը և թե ձեր կառավարումը:

Հարցազրույցը՝ 12 հեռուստաընկերության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում