Ինչպես հաղորդում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը ելույթ է ունեցել Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ և անդրադարձել ընտանեկան միասնությանը և խնդիրների միասնաբար հաղթահարմանը:
Թագուհու ելույթը հեռարձակվում էր այն ժամանակ, երբ նրա ամուսինը` Էդինբուրգյան դուքս Ֆիլիպը, վերականգնվում էր վիրահատությունից հետո:
Թագուհին նշել է, որ հատկապես դժվար իրադրություններում ընտանիքը մարդու հենարանն է:
Էլիզաբեթ Երկրորդը ընտանիք է անվանել նաև Ազգերի համագործակցությունը: Խոսելով այս տարվա ավերիչ ջրհեղեղների և երկրաշարժերի մասին՝ նա նշել է, որ Ազգերի համագործակցության անդամները ամենաբարդ իրավիճակներում պատրաստ են աջակցել միմյանց:









































