Հայաստանն անկախացումից ի վեր ակտիվ առևտրաշրջանառություն ունի Իրանի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գործարար-պատգամավոր Գոհար Ենոքյանը երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացումը շատ դրական գնահատեց:
«Ընդհանուր լավ է, բայց կարելի էր ավելի շատ անել: Մի բան է վատ, որ Իրանը թույլ չի տալիս իր երկիր որևէ այլ երկրից թեթև արդյունաբերական ապրանքներ ներկրվեն: Ես կուզեի, որ մեր թեթև արդյունաբերությունն այսքան զարգացած է, թույլ տային մեզ արտահանել»,- ասաց Գ.Ենոքյանը:
Նրա բնորոշմամբ՝ ճանապարհը միակողմանի է՝ հումք կարող ենք բերել որքան ուզում ենք, բայց պատրաստի արտադրանք արտահանել չենք կարող. «Սա է վատ, եթե դա էլ բացվի, շատ լավ կլինի»:











































