Saturday, 13 06 2026
18:10
Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը
18:00
Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ
Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ

Տարվա պատկերը` բռնություններ, պատիժներ, դժբախտ դեպքեր

Ինչ հանցագործություններ, դժբախտ դեպքեր են եղել զորամասերում և ինչ դատավճիռներ են կայացրել դատարանները 2011-ին` նաև նախկինում կատարված հանցագործությունների վերաբերյալ: Վերհիշենք դրանք և փորձենք ամբողջացնել բանակում տիրող պատկերը:

ԼՂՀ ՊԲ-ի «Եղնիկներ» զորամասում (Մարտակերտ) ս.թ. հոկտեմբերի 9-ի առավոտյան գտել էին Արարատի մարզի Խարբերդ գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Վլադիմիր Ասատրյանի դին: ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել քր.օր.-ի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրանց ծաղրի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություններով):

ԼՂՀ ՊԲ-ում հոկտեմբերի 29-ին, ժամը 17:40-ի սահմաններում Հադրութի շրջանի զորամասերից մեկի տարածքում գտել էին 19-ամյա Արմեն Մողրովյանի դիակը: Վերջինս բանակ էր զորակոչվել Արթիկի զինկոմիսարիատից: ՊՆ-ի հաղորդմամբ, դիակի վրա բռնության հետք չէր հայտնաբերվել, նա հանկարծամահ էր եղել. կատարված դիահերձման արդյունքում պարզվել էր, որ մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթների շրջանառության սուր խանգարման հետևանքով:

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ՊՆ N զորամասին պատկանող «Սադկո» մակնիշի ավտոմեքենան զորավարժանքի տարածքում հարվածել էր ձախ ճամփեզրի հողաթմբին և կորցնելով կառավարումը` դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից: ՀՀ ՊՆ քննչական վարչության հաղորդման համաձայն` թափքի մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի քաղաքային հիվանդանոց, որտեղ ժամկետային զինծառայող Հայկ Դավթյանը մահացել էր: Մյուսները տեղափոխվել էին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել էր ավագ լեյտենանտ Համլետ Վիրաբյանը:

Օգոստոսի 26-ին կրկին ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում բռնի մահով կյանքին հրաժեշտ էր տվել 18-ամյա երևանցի, 9 ամսվա զինծառայող Աղասի Աբրահամյանը: Գնդի հրամանատար Սևոյանից հարազատները լսել էին, որ Աղասին թունավորվել է: Նրան տարել էին բուժմաս, որտեղից էլ` Ստեփանակերտի զինհոսպիտալ, որտեղ մահացել էր: Սակայն հարազատները դիահերձարանում տղայի մարմնի վրա խոշտանգումների բազմաթիվ հետքեր էին հայտնաբերել` արյունոտ վերքեր կրծքավանդակի մասում, ոտքերի երկայնքով և թաթերին, դեմքին, արյան զեղումներ` երիկամների վրա: «Ականջն ընդհանրապես պոկված էր գլխից»,- ասել էր հարազատներից մեկը:

Գորիսի զորամասերից մեկում այս տարվա օգոստոսի 19-ին հրազենային
կրակոցից մահացել էր Ճամբարակի բնակիչ Վարդան Սևյանը: Ըստ ՊՆ-ի` օգոստոսի 19-ին ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Վարդան Սևյանը ինքն իրեն հասցրել էր հրազենային մահացու վիրավորում: Նա 4 ամսից պետք է զորացրվեր: Վարդանը վերջին անգամ մոր` Սուսաննայի հետ խոսել էր օգոստոսի 18-ին` «պոլիգոնից» զորամաս տեղափոխվելու օրը, մեկը` ժամը 5:30-ին, մյուսը` 20:00-ին: Կաշկանդված խոսել ու անջատել էր: Վարդանին Ղափանի զորամասից Գորիս էին տեղափոխել դեպքից 4 ամիս առաջ: Ըստ զորամասից «բաց թողնված» ինֆորմացիայի` նրան գտել էին վրանում` ինքնասպանված, ձեռքում` անհայտ աղջկա նկար: Մոր խոսքով, դիակը տուն էին բերել. «Թևերը բինտով կապած էր, վիզը կտրած էր, անշնորհք ձևի կարած էր, ականջների կողքերն էլ կարած էին»: Ըստ լուրերի` մոտ 1 ամիս Վարդանը պրոբլեմ էր ունեցել սպայի հետ:

Հադրութի զորամասերից մեկում մարտի 21-ի լույս 22-ի գիշերը հրազենային վնասվածք էր ստացել և հրաշքով ողջ մնացել 19-ամյա զինծառայող Ժիրայր Մինասյանը: Նա շուրջ մեկ շաբաթ խորը կոմայի մեջ էր եղել: Ըստ ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության հաղորդագրության` ժամկետային զինծառայող Ժիրայրը գնդացիրից կրակել էր իր վրա և վիրավորվել. վնասվածք էր ստացել գլխի` վերհոնքային հատվածում: Նա զորակոչվել էր Մասիսի զինկոմիսարիատից, Այնթապ գյուղից: Ծառայել էր Կապանի զորամասերից մեկում և Հադրութի զորամաս էր մեկնել 14-օրյա զինավարժությունների: Ժիրայրը դիրքերում մարտական հերթապահություն իրականացնելիս է եղել, երբ նրան իր մոտ է կանչել հրամանատարը: Մինասյանը վազել է դեպի հրամանատարը, սակայն սայթաքել է, ընկել, և հրազենից կրակ է արձակվել: Հրամանատարի խոսքով, դեպքին ականատես է եղել միայն ինքը, որտեղից էլ տեղափոխել են բուժկետ, հետո զինհոսպիտալ…

Ասկերանի զորամասից խելագարության հասած վիճակում օգոստոսի վերջին հոգեբուժարան էր տեղափոխվել 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանը: Նրա հոր պատմելով` մինչ այդ, զորամասից իրեն տեղեկացրել էին, որ որդին սպայի հետ վիճել է: Դրանից հետո 17 oր որդին կապի մեջ չի եղել, նրանից տեղեկություն չեն ունեցել: Հետո իմացել են, որ հոգեբուժարանում է, որտեղից էլ վաղաժամ զորացրել են ծառայությունից: Տեսանյութում հոգեկան խելագարության հասած զինվորը պատմում է, որ «աֆիցեռները», որոնց մականունները կամ անունները տալիս է, ուզեցել են իրեն ծեծել և բռնաբարել:

Նշենք, որ միայն համընդհանուր աղմուկից հետո էր իշխանազանցության փաստով քրգործ հարուցվել: Օրեր անց այս նույն զորամասի մարտական հենակետերից մեկում սպանվել էր Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված, 19-ամյա շարքային զինծառայող Հայկ Մկրտչյանը: նրա մահվան կապակցությամբ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ մահացել է սեպտեմբերի 7-ին` ծառայակից Լենդրուշ Նազլուխանյանի՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցներից: Այս պաշտպանական շրջանում զինվորին խելագարության հասցնելու մի դեպք էլ էր եղել. օգոստոսի 10-ին կալանավորվել էր ժամկետային զինծառայող Կարեն Ավագյանը: Նա ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ ստորացրել էր Ղևոնդ Օհանյանի պատիվն ու արժանապատվությունը, ծեծել` պատճառելով մարմնական միջին աստիճանի վնասվածքներ: Ղևոնդը ստացել էր հոգեկան հիվանդություն և վաղաժամկետ զորացրվել: Ստեփանակերտի բնակիչ, ժամկետային զինծառայող Կարեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար:

2011թ. փետրվարի 6-ին ԼՂՀ Հադրութի շրջանի տարածքում տեղակայված զորամասերից մեկում ծեծի արդյունքում մահացել էր ժամկետային զինծառայող Գևորգ Կոծինյանը: Նա զորակոչվել էր Վանաձորի զինկոմիսարիատից և հասցրել էր ծառայել ընդամենը 9 ամիս: Դիահերձման ժամանակ տղայի վրա հայտնաբերվել էին տարբեր բնույթի վնասվածքներ, և որպես մահվան պատճառ նշվել էր` «սրտի ռեֆլեկտոր կանգ», իսկ վնասվածքների մասով` կրծքավանդակի փափուկ հյուսվածքների, ձախ թոքի, սրտի արյունազեղումներ, աջ անրակի հոդախախտ, աջից գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների, աջ երիկամի և մակերիկամի արյունազեղումներ: Այսինքն` Գևորգին դաժանորեն ծեծել էին համածառայակիցները` գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ:

Դատարանը ամբաստանյալ Մարգար Դավթյանին մեղավոր էր ճանաչել 3 հոդվածներով և դատապարտել 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Տարոն Սուվարյանին և Վահե Աղաջանյանին` 11 տարվա, իսկ Արմեն Ռաֆայելյանին` 3 տարվա ազատազրկման, սակայն վերջինս համաներմամբ ազատ էր արձակվել դատարանի դահլիճից: Վերջին դեպքը օրեր առաջ արձանագրված ժամկետային զինծառայող Մհեր Հակոբյանի դեպքն է: Նախնական տվյալներով, մահվան պատճառը արյան զեղումն է:

2010-ի նոյեմբերի 19-ին ԼՂՀ ՊԲ Հադրութի զորամասում տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով հրազենային կրակահերթերից զոհվել էին շարքայիններ Լևոն Եսայանը, Ներսես Գալոյանը, Նարեկ Սահակյանը, Նվեր Սարգսյանը: Հրազենային տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել շարքայիններ Սարգիս Մելքումյանը, Խաչիկ Ալեքսանյանը, Մասիս Գրիգորյանը և Մանվել Հազրոյանը: Դատարանը հաստատեց, որ Մանվել Հազրոյանն է բոլորի ուղղությամբ կրակել, ինչի համար դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Իսկ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը մնաց իր տեղում, նրա որդին` Գրիշա Խաչատուրովը չդատապարտվեց նրա զորամասում նախկինում տեղի ունեցած չարաշահումների համար: Միայն վերջինիս հովանավորյալները «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանն ու նրա համախոհը կարճ ժամանակով ձերբակալվեցին, հետո ազատ արձակվեցին…

Ցավոք, սա տարվա ամբողջ վիճակագրությունը չէ, բայց նաև սա է մեր բանակի պատկերը, որը վերափոխելու պարտավորություն յուրաքանչյուրս ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում