Հայիթիի առնվազն 38 գաղթական է մահացել, երբ վերջիններս փորձում էին փախչել իրենց երկրից: Նրանց նավի մեջ սկսել է ջուր լցվել, և այն խրվել է Կարիբյան ծովի ծանծաղուտների մեջ: Կիսով չափ խորտակված նավը հայտնաբերվել է Կուբայի ափի վրա գտնվող անվտանգության ծառայությունների կողմից:
Ինչպես հայտնում է Associated press-ը, Կուբայի քաղաքացիական անվտանգության գործակալությունը պետական հեռուստաալիքով հայտնել է, որ զոհվածներից 21-ը տղամարդ էին, 17-ը՝ կին:
87 մարդ փրկվել է, այդ թվում՝ 4 երեխա և 7 կին: Նրանց տեղափոխել են միջազգային գաղթականների ճամբար: Քաղաքացիական անվտանգության գործակալությունը դեռևս չի հայտնել, թե որն է նավաբեկության պատճառը, բայց որոնողական և փրկարարական աշխատանքները շարունակվում են:








































