Թուրքիայի Մարդին քաղաքում ավարտվեց 2011 թվականի շախմատի Աշխարհի կանանց առաջնության 6-րդ տուրը:
Ռուսաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Հնդկաստանի ընտրանու նկատմամբ, որը 5 տուրերից հետո կրնկակոխ հետապնդում էր Չինաստանի թիմին` զիջելով վերջինիս 1 միավորով:
Չինաստանի ընտրանին իր հերթին 3:1 հաշվով հաղթանակ տարավ Հունաստանի ներկայացուցիչների նկատմամբ, և վստակելով 12 միավոր` ավելի մոտեցավ չեմպիոնությանը:
Մյուս մրցավեճերում գրանցվեցին հետևյալ արդյունքները. Հայաստան – ՀԱՀ` 4:0, Վիետնամ – Թուրքիա` 3.5:0.5, Վրաստան – Ուկրաինա` 2:2:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1. Չինաստան – 12 միավոր
2. Հնդկաստան – 9
3. Վրաստան – 8
4. Ռուսաստան – 8
5. Հայաստան – 6
6. Վիետնամ – 6
7. Ուկրաինա – 6
8. Թուրքիա – 4
9. Հունաստան – 1
10. ՀԱՀ – 0







































