Կնոջը դաժանաբար ծեծած ամուսինը պատասխանատվության չի ենթարկվել: Նա երեք տարվա ազատազրկման պետք է դատապարտվեր, սակայն համաներմամբ ազատ է արձակվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարիամ Գևորգյանը`չթաքցնելով այդ փաստի կապացությամբ իր զարմանքը:
Նա նշեց, որ ամուսինը բռունցքներով հարվածել է իր դեմքին, մեջքին: «Նաև դանակով հարվածել է ձեռքերիս, սպառնացել»,- նկատեց Մարիամ Գևորգյանը՝ հավելելով, որ բռնության է ենթարկվել նաև սկեսրայրի կողմից. նա ջարդել էր հարսի ձեռքը:
Անդրադառնալով Զիրոյանների ընտանիքի առաջին հարսին`ասաց, որ տեղեկություններ չունի նրանից: Միայն գիտի, որ նա նույնպես հարցաքննվել է և ընտանիքի դեմ հաղորդում ներկայացրել: «Ինձ ասել էին՝ ընդամենը մի ամսվա ամուսնացած են եղել, աչքի պատճառով բաժանվել են, և հարսն իր կամքով վերադարձել է հայրական տուն»,- նշեց Մ. Գևորգյանը:








































