Թուրքիայի Մարդին քաղաքում ընթանում է շախմատի 2011 թվականի կանանց Աշխարհի առաջնության 6-րդ տուրը, որտեղ մեր հավաքականի հակառակորդը ՀԱՀ-ի ընտրանին է:
Մեր թիմից առաջինն իր պարտիան ավարտեց Լիլիթ Մկրտչյանը` սպիտակ ֆիգուրներով 24-րդ քայլում առավելության հասնելով Անգել Սոլոմոնսի նկատմամբ:
Էլինա Դանիելյան – Սեսիլ Վան Դեր Մերվի, Լիլիթ Գալոյան – Դենսի Ֆրիք և Մարիա Կուրսովա – Լաուրեն Վան Նիեկերկ պարտիաներում պայքարը դեռ չի ավարտվել:








































