Պետերբուրգում` Սմոլնիի մոտ, ձերբակալել են ութ մարդու, որոնցից երկուսին՝ խուլիգանության, իսկ վեցին՝ չարտոնված ցույց անցկացնելու փորձ անելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մի քանի երիտասարդներ շաբաթ օրը փորձել են երթ կազմակերպել և իրենց դիմումը հանձնել կառավարիչ Գեորգի Պոլտավչենկոյին: Սակայն ոստիկանությունն արգելափակել է երթի մասնակիցների ճանապարհը և զգուշացրել, որ նրանց միջոցառումն անօրինական է, իսկ որոշ ժամանակ անց նրանք ձերբակալվել են: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Քաղաքի իշխանությունների կողմից արտոնված «Հանուն արդար ընտրությունների» ցույցը Պիոներյան հրապարակում անցել է առանց միջադեպերի:








































