Գործարար Միխայիլ Պրոխորովը ներկա է եղել ընդդիմության ցույցին, որը տեղի է ունեցել Մոսկվայում` Սախարովի պողոտայում: Սակայն նա ելույթ չի ունեցել, որովհետև կազմակերպիչների կողմից ցույցին մասնակցելու հրավեր չի ստացել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ես ելույթ չեմ ունեցել, քանի որ ինձ ոչ ոք չէր հրավիրել այդ ցույցին: Ասում են, որ նախագահի թեկնածուներին չի կարելի ելույթ ունենալ»,- ասել է Պրոխորովը:
Ըստ նրա՝ ինքը համաձայն է ցույցի ժամանակ հնչեցված մի շարք պահանջների հետ:
«Հատկապես ես համաձայն եմ հիմնական պահանջի հետ: Դա այն է, որ ընտրություններն անարդար են անցկացվել: Նման որակավորման հետ ես համաձայն եմ»,- ասել է Պրոխորովը:







































