Դամասկոսում դեկտեմբերի 23-ին իրականացված կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ շարժման «հաղթական ջոկատներից մեկին» հաջողվել է պայթեցնել Դամասկոսի կենտրոնում գտնվող պետանվտանգության շենքը: Ահաբեկչությունն իրականացնողները, ըստ այդ հայտարարության, եղել են «4 մահապարտներ, որոնք ընտրվել են ամենաազնիվ ակտիվիստներից»:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Սիրիայի Պետական անվտանգության գլխավոր վարչության գրասենյակում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 44, վիրավորվել ավելի քան 166 մարդ:










































