Գրող Բորիս Ակունինը, ելույթ ունենալով Մոսկվայի ընդդիմության ցույցին, առաջարկել է ստեղծել «Արդար Ռուսաստան» շարժումը, քանի որ հենց արդար պետությունում ապրելու ցանկությունն է միավորում ցույցի մասնակիցներին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Ակունինը նշել է, որ իր պաշտոնից հեռացող Դմիտրի Մեդվեդևն «ինչ-որ մշուշոտ խոստումներ» է տվել, իսկ այն մարդը, ով պատրաստվում է նախագահ դառնալ՝ ցուցարարներին պատասխանել է վիրավորանքներով:
Բացի այդ, Ակունինը հավաքվածներին «տնային առաջադրանք» է տվել տոների համար՝ մտածել՝ ինչ պետք է անել, որպեսզի Պուտինը գնա ոչ թե Կրեմլ, այլ թոշակի:
ՌԴ ներքին գործերի պետական վարչության տվյալներով, հրապարակում հավաքվել է 21 հազար մարդ:







































