Ամերիկացի ձեռնարկատեր Դոնալդ Տրամպը հնարավոր է մասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, միլիարդատերը հրաժարվել է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելու գաղափարից, քանի որ նրան դուր չի եկել, թե ինչպես են Կոնգրեսում իրենց պահել հանրապետականները՝ կապված աշխատավարձերի հիմնադրամից հարկեր վճարելու շուրջ արտոնությունները երկարացնելու հարցի հետ:
Բացի այդ, Տրամպին դուր չի գալիս ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը, որի արդյունքում «Չինաստանն առավելություն է ստանում առևտրական հարցերում»:
Ավելի վաղ Տրամպը հարում էր հանրապետական հայացքներին և պաշտպանում Հանրապետական կուսակցության թեկնածուներին:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012թ. նոյեմբերի 6-ին: Այս պահին ամենամեծ հեղինակություն ունեցող թեկնածուներն են հանրապետականների կողմից առաջադրված Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմին և դեմոկրատների կողմից առաջադրված Ջոզեֆ Բայդենը:









































