Friday, 05 06 2026
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան

Աջ աչքից զրկված Նարեկ Ավետիսյանը դեկտեմբերի 28-ին դուրս կգրվի հիվանդանոցից

Դեկտեմբերի 14-ին ենթասպայի բռնարարքի հետևանքով աջ աչքից զրկված Նարեկ Ավետիսյանը դեկտեմբերի 28-ին դուրս կգրվի Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայից: «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց Նարեկ Ավետիսյանի հայրը` Անդրանիկ Ավետիսյանը: Նա նաև ասաց, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Նարեկը շարունակելու է մնալ բժիշկների վերահսկողության տակ:

«Օրը մեջ կամ ամեն օր պետք է լինի բժիշկների հսկողության տակ, քանի որ բուժումը շարունակվում է. աչքի փոխարեն տեղադրված պրոթեզն է մշակվում այս պահին, բայց միևնույն է՝ այլևս տեսողությունը չի վերականգնվելու»,- մանրամասնեց Ա. Ավետիսյանը`հավելելով, որ Նարեկը դեռ ոչինչ չգիտի: Նա կարծում է, թե շուտով աչքի բուժումն ավարտվելու է, և ինքը կվերադառնա ծառայության:

Անդրադառնալով ենթասպա Արմեն Թովմասյանի կալանավորմանը` Ա. Ավետիսյանն ասաց, որ ի սկզբանե դեմ է եղել, որ նրան առաջադրվի այնպիսի մեղադրանք, որի համար պետք է ազատազրկվի 2-5 տարի ժամկետով: «Ինձ ասել են, որ երկու ամիս կալանք է լինելու, եթե այդ հոդվածը չդրվեր, չէին կարող 72 ժամից երկար պահել: Ժամանակավոր երկու ամսով կալանավորել են մինչև դատավարության ավարտը: Հնարավոր է և անպայման պետք է հոդվածը փոխվի»,- նման կարծիք հայտնեց Նարեկի հայրը:

Նշենք, որ ենթասպա Արմեն Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով: Այն սահմանում է պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը, պաշտոնական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածության կամ խմբակային շահերից ելնելով: Այս հոդվածով մեղադրվողները ազատազրկվում են 2-5 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Facebook սոցիալական ցանցում բացվել է նախաձեռնություն` «Ամանորյա նվեր` Նարեկին», որի միջոցով ցանկացողները գումար կփոխանցեն Նարեկի համար ամանորյա նվեր պատրաստելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում