Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

1908թ. այս օրը ծնվեց հայ ֆոտոնկարիչ Յուսուֆ Քարշը. (պատմություն)

1908թ. այս օրը ծնվեց հայ ֆոտոնկարիչ Յուսուֆ Քարշը:

Լուսանկարչության համաշխարհային պատմության մեջ իր արժանի տեղն է զբաղեցնում հայազգի հայտնի լուսանկարիչ, դիմպատկերների վարպետ Յուսուֆ Քարշը:

Նա ծնվել է 1908 թվականին Արևմտյան Հայաստանի տարածքում տեղակայված Մարդին քաղաքում` հայերի ընտանիքում:

1922 թվականին Քարշի ընտանիքին վերջապես թույլատրեցին հեռանալ երկրից` առանց ունեցվածքը վերցնելու և առանց տրանսպորտային միջոցներից օգտվելու, ուստի նրանք հասան Սիրիա` Հալեպ, միայն մեկ ամիս անց: Ճանապարհորդության ընթացքում Յուսուֆը փորձում էր նկարել սպանված հայերի ոսկորները, որի պատճառով նրան բռնեցին. հայրը հարկադրված էր որդուն ազատելու նպատակով զոհել իր վերջին կոպեկները: Բարեբախտաբար, Հալեպում Յուսուֆի ընտանիքը կարճ ժամանակում ոտքի է կանգնում: 1924թ 16-ամյա Յուսուֆին ուղարկում են Կանադա, որտեղ բնակվում էր նրա մորեղբայրը՝ լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանը:

Տեսնելով պատանու բնատուր տաղանդը` վերջինս որոշում է իր զարմիկին տանել այդ տարիներին Կանադայում հայտնի լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ, և 3 տարում արդեն իսկ Քարշը դառնում է մասնագետ այս բնագավառում: Նա որոշում է տեղափոխվել մայրաքաղաք Օտտավա, որտեղ 1932թ. նրան հաջողվում է բացել սեփական ստուդիան՝ դիմանկարներ ստեղծելու նպատակով:

Քարշի հաջողության գրավականը հանդիսացավ Ուինսթոն Չերչիլի լուսանկարի ստեղծումն ու դրա հետ կապված հետաքրքիր պատմությունը: 1941թ. Չերչիլը ժամանել էր Օտտավա, նրան նախապես չէին զգուշացրել, որ լուսանկարելու են: Սովորության համաձայն` Չերչիլը կպցրեց իր սիգարը, սակայն կադրն անհաջող ստացվեց, ուստի Քարշը նրան խնդրեց բերանից հանել սիգարը: Երբ Չերչիլը մերժեց նրա խնդրանքը, երիտասարդ լուսանկարիչը դիմեց հանդուգն քայլի. Նա մոտեցավ, ներողություն խնդրեց ու Չերչիլի բերանից հանեց այն: Չերչիլը զայրացած դեմքով նայում էր Յուսուֆին` արդեն պատրաստվելով դուրս հրավիրել նրան, երբ լուսանկարչական ապարատը չխկաց. լավագույն կադրը հավերժացված էր: Այս լուսանկարը բազմիցս քննարկվեց Արևմտյան մամուլում, քննադատները գովասանքի խոսքեր ուղղեցին հեղինակին:

Շուտով Քարշն իր լուսանկարներում ներկայացրեց Սոմերսեթ Մոեմին, Էռնեստ Հեմինգուեյին, Ֆրանկլին ու Էլիանոր Ռուզվելտներին, Ալբերտ Էյնշտեյնին, Պաբլո Պիկասոյին, Ֆիդել Կաստրոյին, Ջոն Քենեդիին, Բիլ ու Հիլարի Քլինթոններին, Շառլ դը Գոլին, Բերնարդ Շոուին, Ալբեր Քամյուին, Ջորջ Պոմպիդուին, Ժան Կոկտոյին, Մարտին Լյութեր Քինգին, Յուրի Գագարինին, Մայր Թերեզային, Դալիին, Օդրի Հեբպերնին և շատ այլ նշանավոր անձանց:

Քարշն իր աշխատանքներում ներկայացրել է իր ժամանակի ամենաճանաչված հասարակական-քաղաքական գործիչների, դերասանների, երգիչների ու գիտնականների, ուստի նրա ստեղծագործությունն ունի փաստավավերագրական կարևոր նշանակություն,այնուհանդերձ, նրա ինքնատիպությունը կայանում էր խիստ մտածված, սակայն մանրամասներից զերծ հորինվածքի կառուցման մեջ, որտեղ լուսանկարիչն ազդեցիկության է հասնում լուսաստվերային մոդելավորման միջոցով, իսկ կերպարի խառնվածքն առավելագույնս բացահայտվում է ճիշտ ընտրված դիրքի, ինչպես նաև ռակուրսի շնորհիվ: Պատմության մեջ եզակի լուսանկարիչների է հաջողվել պարզ գեղարվեստական արտահայտչամիջոցներով հասնել աննախադեպ արդյունքի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում