Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

1866թ. այս օրը մահացավ հայ բանաստեղծ, բանասեր, լեզվաբան-քերական, փիլիսոփա, թարգմանիչ Արսեն Բագրատունին. (պատմություն)

1866թ. այս օրը մահացավ հայ բանաստեղծ, բանասեր, լեզվաբան-քերական, փիլիսոփա, թարգմանիչ Արսեն Բագրատունին: Հայկական կլասիցիզմի ներկայացուցիչ է:

Ծնվել է Կ. Պոլսում: 1801-ին մեկնել է Վենետիկ, սովորել Մխիթարյան միաբանության դպրոցում, դարձել միաբանության անդամ (1810): Լավատեղյակ էր դասական լեզուներին: 1910-ին, ավարտելով ուսումը, նշանակվել է վանքում ուսուցիչ: Նրա աշակերտներից են եղել Գևորգ և Էդուարդ Հյուրմյուզյանները: Նկատելի աշխատանք է կատարել միաբանության վանքում թատերական ներկայացումներ կազմակերպելու ուղղությամբ, գրել է պիեսներ: Այնուհետև, հայերեն հին ձեռագրերն ուսումնասիրելու նպատակով, մեկնել է Փարիզ, ապա ճանապարհորդել է Ռուսաստանում և այլ երկրներում:

Գրական ասպարեզ է իջել 1812-ին` կրոնական բանաստեղծություններով ու օրատորիաներով: 1852-ին լույս է տեսել «Տաղք» բանաստեղծությունների ժողովածուն: Բագրատունու ստեղծագործության պսակը «Հայկ Դիւցազն» (1858) էպիկական-հերոսական պոեմն է, որի հիմքը Հայկի և Բելի առասպելն է: Պոեմը գրված է գրաբար, հայկական չափով: Գրել է նաև կրոնապատմական թատերգություններ («Ի ծնունդ Տեառն», «Ի յայտնութիւն Տեառն», «Երուանդ», հրատարակված` 1869, «Բազմավեպ»):

Թարգմանել է Հոմերոսի, Վիրգիլիոսի, Ջ. Միլթոնի և այլոց ստեղծագործություններից: Անտիկ և արևմտաեվրոպական գրականություններից թարգմանած դրամատիկական ստեղծագործությունները լույս են տեսել «Ճաշակ հին և նոր ողբերգութեանց» վերնագրով. այնտեղ կան պիեսներ Սոֆոկլեսից, Ռասինից, Վոլտերից, Ալֆիերիից: «Ճաշակ Հելլեն և լատին ճարտարախօսութեան» վերնագրով լույս են տեսել նրա թարգմանությունները Էսքիլեսից, Դեմոսթենեսից, Կիկերոնից:

Բագրատունու «Քերականութիւն գաղղիական» (1821) գրքում ներկայացրել է ֆրանսերենի հնչյունական կազմը, ձևաբանությունը, շարահյուսությունը և այլն:

Նա հետազոտել է 5-7-րդ դարերի գրաբար մատենագրության լեզուն, գրել «Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց» (1852) աշխատությունը: Այս աշխատությունն աչքի է ընկնում փաստական նյութի հարստությամբ և դիտարկումների համակողմանիությամբ: Մանրամասն ու բազմակողմանիորեն քննված են գրաբարի հնչյունական, բառային, ձևաբանական, շարահյուսական, ուղղագրական, նույնիսկ ոճաբանական երևույթները: Հին գրական հայերենը դիտարկված է ժամանակի մեջ, պատմական ընթացքով (5-12-րդ դդ.): Հեղինակի կարծիքով գրաբարը աստիճանական անկում է ապրել: 4-6-րդ դդ.-ը համարում է «ոսկեդար», 7-12-րդ դարերը` «արծաթե դար», 13-րդ դարը` «պղնձի դար», իսկ հաջորդ դարերը` «երկաթի, խեցու և վատթարագոյն և այլն»:

Լեզվի ընդհանուր տեսության հարցերը շոշափվում են նրա «Սկզբունք ուղիղ խորհելոյ և բարւոք կելոյ» (1857) աշխատության մեջ: Ուսուցողական նկատառումներով աշխարհաբարով կազմել է «Տարերք հայերէն քերականութեան» (1846) դասգիրքը, որն ունեցել է ութ հրատարակություն: Բագրատունին աշխատել է նաև հայ հին մատենագրության նշանավոր երկերի բնագրերի ճշտման և հրատարակման ուղղությամբ:

Գրել է հայտնի Տյուզյան ամիրաների գերդաստանի ընդարձակ պատմությունը: Հրատարակել է հայ հին մատենագիրներից մի քանիսի (Ագաթանգեղոս, Եղիշե և այլն) երկերը:

Գրապայքարում կանգնած էր գրաբարյանների կողմը: Արժեքավոր գործ է արել տեքստաբանության բնագավառում:

Բագատունին արտահայտել է նորելուկ հայ բուրժուազիայի լուսավորության գաղափարախոսությունը, ազգի համախմբումը կապել լուսավորության հետ: Այդ նպատակին է ծառայել նաև կրոնը, փիլիսոփայությունը: Փիլիսոփայությունը, Բագրատունու կարծիքով, պետք է նպաստի այդ գործընթացին, գիտական հետազոտության հուսալի մեթոդի մշակմանը: Ծայրահեղ էմպիրիզմի դիրքերից քննադատել է սխոլաստիկական ռացիոնալիզմը և դրան հարմարեցված դեդուկտիվ տրամաբանությունը, սակայն անտեսել է ճանաչողության զգայական և բանական աստիճանների որակական տարբերությունները, բացարձակացրել փորձի և ինդուկտիվ մեթոդի դերը իմացաբանության պրոցեսում: Մերժել է սուբյեկտիվ իդեալիստական և ագնոստիկական ուսմունքները: Սոցիալ-քաղաքական հայացքներում պաշտպանել է հասարակական դաշինքի տեսությունը:
Վախճանվել է 1866-ի դեկտեմբերի 24-ին Վենետիկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում