Monday, 15 06 2026
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Հանրային քննարկում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքերի շահագործման աղետալի հետևանքների մասին

Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) լրատվական ծառայությունը հայտնում է, որ այսօր տեղի է ունեցել հանրային քննարկում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքերի շահագործման աղետալի հետևանքների, Քաջարանի և հարակից գյուղերի ճակատագրի վերաբերյալ:

Բացելով քննարկումը` ՔԱՆ ներկայացուցիչ Ոսկեհատ Իսախանյանը նշել է. «Երբ հանքային մոլուցքը դառնում է անկառավարելի կամ ավելի վատ` բացառիկ գերակա շահ, այն կարող է կործանարար հետևանքներ ունենալ ցանկացած, առավելապես Հայաստանի պես փոքր երկրի համար»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ներկայացնելով խնդրի իրավական կողմը, տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն առանց հստակ և իրավական որոշակիության չափանիշներին համապատասխանող կարգի կիրառման, 2011 թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի (181,7 հա), Արծվանիկի (162,95 հա), Սևաքարի (81,13 հա), Աճանանի (9,5 հա), Չափնիի (16,1 հա), Սյունիքի (51,8 հա) համայնքների հողերը` ա) ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ պետական կարիքների գոտի, բ) կայացրել է որոշում հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին և գ) կայացրել է որոշում այդ հողերը հօգուտ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի օտարելու մասին, ինչով խախտվել են ՀՀ Սահմանադրության, մի շարք օրենքների ու միջազգային պայմանագրերի նորմերը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան «Իկոմոս» կազմակերպության անդամ Գագիկ Սուխուդյանն անդրադարձել է պոչամբարների տեղադրման արդյունքում առաջացած բնապահպանական աղետի խնդրին: Նա նշել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքերի խնդրից բացի, առկա են բազմաթիվ այլ հանքերի, օրինակ` Թեղուտի խնդիրը, որոնք կարիք ունեն քաղաքացիական հասարակության ավելի մեծ ուշադրության: Նա նաև «անընդունելի» է անվանել հանրային գերակա շահի կիրառումն ընդդեմ հանրության:

«Էկոլուր» ՀԿ–ի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրել է «Հանրային գերակա շահ» ֆիլմը, որում տեսագրված են Սյունիքի մարզի Քաջարան և այլ գյուղերի բնակիչների մտահոգությունները խնդրո առարկայի կապակցությամբ, նրանց բացասական դիրքորոշումն իրենց համայնքներին պատկանող հողերի օտարման վերաբերյալ, նաև փաստագրված էր աշխարհի ամենահարուստ մոլիբդենային հանքի շուրջ ապրող բնակչության ծայրահեղ վատ սոցիալական վիճակը:
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը, իր ելույթում ներկայացրել է երևույթի քաղաքական կողմը. «Չկա ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, հետևաբար չկա իշխանության կախվածությունը ժողովրդից, չի կատարվում ժողովրդին հաշվետու լինելու պարտավորությունը: Երկիրն անխնա շահագործվում է` ընդերքից սկսած մինչև մարդ»։

Այնուհետև տեղի ունեցած քննարկման ընթացքում խնդրի շուրջ իրենց կարծիքն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Աննա Սաֆարյանը, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, Քաջարանի պաշտպանության խմբի անդամներ Արթուր Գրիգորյանը, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Ապրես Զոհրաբյանը, Եղիա Ներսիսյանը: Նույն խմբի անդամ Լևոն Գալստյանն առաջարկել է պահանջել, որպեսզի 2012 թ. հունվարի 1-ից դադարեցվի բաց եղանակով մետաղային հանքերի շահագործումը:

Ելույթ են ունեցել նաև «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, «Էկոլուրի» ներկայացուցիչ Թեհմինե Ենոքյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Բարխուդարյանը, Հանրային խորհրդի անդամ Սուսաննա Մուրադյանը, ով մեկ անգամ ևս անդրադարձել է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի վերանայման անհրաժեշտությանը: Մասնագիտությամբ բժիշկ Թերեզա Օսկանյանն արծարծել է շահագործվող հանքերի մերձակայքում ապրողների առողջական վիճակի խնդիրը, ճշգրիտ վիճակագրություն ունենալու և դրա հիման վրա համապատասխան եզրակացություններ անելու անհրաժեշտության հարցը:
Քննարկման ավարտին ընթերցվել է պահանջագիր, որում ասված է.

«Անհապաղ անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28 N 627-Ն որոշումը` սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա գյուղերի` Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի, Սյունիքի հողերի օտարման վերաբերյալ: Անհապաղ դադարեցնել նշված գյուղերի բնակիչների նկատմամբ ճնշում գործադրելու փորձերը»:

Պահանջագրի տակ ստորագրել են հանրային քննարկման 60 մասնակիցներ: Ստորագրահավաքը շարունակվելու է: Քննարկման մասնակիցները նաև որոշել են հետագա քայլերն ու անելիքները` մասնավորապես համապետական ստորագրահավաքի նախաձեռնում` վերջին տարիներին բաց եղանակով շահագործման հանձնված հանքերի օգտագործման դեմ, բողոքի ակցիաներ կառավարության շենքի առջև, ստորագրահավաք՝ Սյունիքի մարզի 6 գյուղերում, իրավական գործողություններ, այդ թվում՝ դատական ճանապարհով կառավարության որոշումների բողոքարկում, նստացույց-ճամբար Թեղուտում և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում