«Ռոսնանո» կորպորացիայի ղեկավար Անատոլի Չուբայսն այսօր հարցազրույց է տվել ռուսական «Собеседник» թերթին, որտեղ հայտարարել է, որ 2012 թ. նախագահական ընտրությունների համար ավելի հավանական է համարում այն սցենարը, երբ Դմիտրի Մեդվեդևը կգնա երկրորդ ժամկետի: Վլադիմիր Պուտինի վերադարձը, որը 2000-2008 թթ. գլխավորել է երկիրը, հնարավոր է, սակայն այս սցենարը Չուբայսը քիչ հավանական է համարում: «Հնարավոր է, սակայն դա ինձ քիչ հավանական է թվում»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ ինտուիցիան իրեն չի խաբում: