Մոտ մեկ ժամ առաջ «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոնում ավարտվել է Սասուն Միքայելյանի սրտի զոնդավորումը: Զոնդավորումը տեւել է մոտ կես ժամ, եւ բժիշկների հավաստմամբ` հաջող է անցել: Քաղբանտարկյալն այժմ դեռ հիվանդանոցում է: Եթե քաղբանտարկյալի մոտ խնդիրներ չլինեն, ապա Սասուն Միքայելյային մոտ երեք ժամից նորից կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Հիշեցնենք, որ սա արդեն երրորդ վիրահատական միջամտությունն է, որը քաղբանտարկյալը տարել է ազատազրկումից հետո: