ԱՄՆ-ը քննադատել է սիրիական հատուկ նշանակության օբյեկտների պայթյունը Դամասկոսում: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները նշել է, որ ցանկացած տեսակի ահաբեկչություն դատապարտելի է և անընդունելի: «Հիմա կարևոր է, որ այսօր տեղի ունեցած հարձակումները չխանգարեն Արաբական երկրների լիգայի դիտորդների աշխատանքին»,– ավելացրել է Տոները:
Հիշեցնենք, որ այսօր Դամասկոսում երկու պայթյուն է եղել, որի հետևանքով 40 մարդ մահացել է, իսկ 150-ը ստացել են մարմնական վնասվածքներ:






































