Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

«Ռուսաստանը Հայաստանի համար չի ստեղծի անտանելի վիճակներ». Վ. Բոստանջյան

Հայաստանում գազի հնարավոր թանկացման վերաբերյալ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խուսափողական պատասխան տվեց`«գազի գինը չի բարձրանա, եթե չբարձրանա»: Իսկ թե ինչ կլինի դե ֆակտո, ըստ նախարարի, ցույց կտա կյանքը:

Որքանո՞վ է հնարավոր գազի գնի բարձրացում, նկատի ունենալով, որ ռուսական կողմը մշտապես հայտարարել է, որ Հայաստանի համար գազի գինը պետք է հավասարվի միջազգային գներին, և եթե անգամ ռուսական կողմը թանկացնի գազի գինը հնարավո՞ր է դա կոմպենսացվի «ՀայՌուսգազարդի» մարժայի հաշվին, որպեսզի նախընտրական շրջանում բնակչությանը «չանհանգստացնեն», այս հարցը «Առաջին լրատվական»-ն ուղղեց ԲՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանին.

«Ռուսական կողմը որպես խաղաքարտ կարող է օգտագործել գազի միջազգային գները, բոլոր պարագաներում կարող է անհրաժեշտություն ծագել Հայաստանի համար գազի գները հավասարեցնելու միջազգային գներին: Դա կախված է նրանից, թե ինչքան ցանկություն կլինի, և հնարավոր է նաև կոմպենսացվի «ՀայՌուսգազարդի» շահույթների միջոցով, բայց դա սահման ունի և չի կարող շատ բարձրանալ: Եթե շատ բարձրանա, մենք պետք է պարտավորված լինենք վճարել ավելի թանկ»:

Վ. Բոստանջյանը նաև նկատեց, որ ամեն դեպքում ՀՀ-ն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, դա քաղաքական գործոն է, բայց այդ քաղաքական գործոնն ունի կարևոր նշանակություն այն առումով, որ այդ կազմակերպության մեջ մտնող բոլոր երկրների համար ավելի մատչելի, ավելի տանելի պետք է լինեն հատկապես գազի նման ռազմավարական հումքի համար վճարելիք չափերը:

«Բոլոր դեպքերում մենք չունենք այն ճոխ ու մեծ հնարավորությունները, որ միջազգային գներով շարժվենք, և կարծում եմ, որ Ռուսաստանը ինչպես նախորդիվ, այնպես էլ հաջորդիվ, որպես ռազմավարական ընկեր և որպես ՀԱՊԿ երկիր, Հայաստանի համար երևի չստեղծի անտանելի վիճակներ»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում