Ռուսական Татнефть ընկերությունը դադարեցրել է իր աշխատանքները Սիրիայում` երկրում ստեղծված ճգնաժամի պատճառով:
Հիշեցնենք, որ այսօր մայրաքաղաք Դամասկոսում երկու ուժեղ պայթյուն է եղել, որի հետևանքով 40 մարդ է զոհվել: Ընկերության տնօրենն ասել է, որ մասնաճյուղը չի փակվել, բայց աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
BBC-ն գրում է, որ փետրվար ամսին Татнефть–ը դադարեցրել էր իր աշխատանքները Լիբիայում, ապա երկրից տեղափոխել իր մարդկանց: Լիբիա վերադառնալ ընկերությունը պլանավորում է 2012 թվականի առաջին կեսին :
Սիրիայում իր աշխատանքները դադարեցնելու մասին հայտնել է նաև Shell ընկերությունը:










































