Թուրքական Internet Haber կայքի փոխանցմամբ, թուրքական ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն վարչապետական նստավայրում հանդիպել է վարչապետ Էրդողանի հետ։ Հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում և տևել 40 րոպե։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ Էրդողանը Ֆրանսիայի դեմ սահմանվող պատժամիջոցների հարցում աջակցություն է խնդրել Քըլըչդարօղլուից։ Վերջինս Էրդողանին վստահեցրել է, որ կաջակցի՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ Ֆրանսիայի խորհրդարանը «դավաճանեց» սեփական պատմությանը։










































